Սուտ և բամբասանք. Սողոմոնյանը՝ Թաթոյանի և Մարությանի քարոզարշավների ֆինանսավորման մասին
ВИДЕОՌուսաստանաբնակ գործարար և հասարակական գործիչ, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հերքել է տեղեկություններն այն մասին, թե ինքը ֆինանսավորում է «Նոր ուժ» կուսակցության առաջնորդ Հայկ Մարությանի և «Միասնության թևեր» կուսակցության ղեկավար Արման Թաթոյանի քաղաքական քարոզարշավները։
Ավելի վաղ «Хроника Кавказа» անունով Telegram-ալիքը հայտնել էր, թե Սողոմոնյանն իբրև աջակցում է Մարությանի և Թաթոյանի քարոզարշավներին։ Այս ալիքի նյութերը ստեղծման պահից ի վեր տարածում են հայաստանյան իշխանությունների հետ կապված Telegram-ռեսուրսները։
«Առաջին անգամը չէ, որ իմ անունն օգտագործում են քաղաքական խաղերում։ Ուզում եմ ընդգծել, որ դա կատարյալ սուտ է ու բամբասանք։ Ես զբաղվում եմ բացառապես մարդասիրական ծրագրերով, որոնք որևէ կերպ կապված չեն քաղաքականության հետ»,- հայտարարել է Սողոմոնյանը։
Նա նաև նշել է, որ մայիսի 26-ին լրանում է Ավարայրի ճակատամարտի 1575-ամյակը՝ այն ճակատամարտի, որում հայերը, նրա խոսքով, պաշտպանել են քրիստոնեություն դավանելու իրենց իրավունքը։
Ներկայումս Սողոմոնյանն աշխատում է իշխան Վարդան Մամիկոնյանի մասին պատմող ֆիլմի վրա, որն այդ ճակատամարտում առաջնորդում էր հայոց զորքը և զոհվեց հանուն հավատի։
«Ես չեմ պատրաստվում որևէ մեկի օգտին քարոզչություն անել և իսկապես Հայաստանում քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Բայց ես սիրում եմ մեր ժողովրդին և ուզում եմ, որ նա բարգավաճի»,-հավելել է նա։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։ Մասնակցելու են տասնվեց կուսակցություն և երկու դաշինք։
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
5
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...



