Վինիսիուսը արձագանքել է «Ռեալ»-ից հնարավոր հեռանալու լուրերին
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը խնդիր չի տեսնում այն փաստի մեջ, որ իր գործող պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի:
Ֆուտբոլիստի համաձայնագիրն «արքայական ակումբի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը, ինչի պատճառով մամուլում վաղուց լուրեր են շրջանառվում աստղային խաղացողի հնարավոր հեռանալու մասին։ Սակայն Վինիսիուսն անձամբ հերթական անգամ հերքել է այդ խոսակցությունները։
«Ես չեմ շտապում պայմանագիրս երկարաձգելու հարցում։ Մինչև 2027 թվականը դեռ բավականաչափ ժամանակ կա. ակումբի հետ դեռ շատ բան ունենք քննարկելու։ Ես հանգիստ եմ, «Ռեալում» ևս հանգիստ են։ Ֆլորենտինո Պերեսը վստահում է ինձ, իսկ ես վստահում եմ նրան»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Բրազիլացի հարձակվողը Մադրիդի «Ռեալի» գույները պաշտպանում է 2018 թվականից։ Այս տարվա հուլիսին կլրանա ֆուտբոլիստի 26-ամյակը:
Հետևեք մեզ՝ այստեղ



