Նինոծմինդացի ատլետ Նորիկ Յաժյանը միանգամից մի քանի համաշխարհային ռեկորդ Է սահմանել
ОБЩЕСТВОՎրաստանի Նինոծմինդա քաղաքից 36-ամյա Նորիկ Յաժյանը Թբիլիսիում մեկ օրում միանգամից մի քանի համաշխարհային ռեկորդ Է սահմանել: Կովկասի համաշխարհային ռեկորդների վրացական ֆեդերացիայի ներկայացուցիչների խոսքով՝ նման նվաճումներ ավելի վաղ չեն գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում:
Մի քանի ժամում Նորիկ Յաժյանն իր ունակությունները ցուցադրեց լրագրողներին եւ ֆեդերացիայի ու «Ռեկորդ» ակումբի ներկայացուցիչներից բաղկացած ժյուրիին: Ռեկորդակրի մարմնով ցանցից բաց թողնվեց Էլեկտրական հոսանք. ապացուցելու համար, որ հաղորդալարը գտնվում Է լարման տակ, նա ձեռքը վերցրեց լամպը, որը վառվեց: Այնուհետեւ մեկնարկիչի գործարկման պահին ձեռնամուխ լինելով մեքենայի վառքին՝ Նորիկ Յաժյանն այրեց սպիրտը:
Հետո ռեկորդակրի մատների վրայով անցավ քրոսովերը, իսկ ջիպն ուղղակի հրեցին նրա ձեռքի վրա: Բայց դրանով փորձարկումները չավարտվեցին: «Նիվա» ավտոմեքենան երկու անգամ անցավ ատլետի վրայով, իսկ հետո միկրոավտոբուսը 30 վայրկյան փորձում Էր ռեկորդակրի կոչման հավակնորդին սեղմել բետոնե սյանը, ըստ որում ավտոմեքենայի անիվները տեղապտույտ Էին տալիս:
Մի քանի ժամ իր ունակությունները ցուցադրելուց հետո Նորիկ Յաժյանը լրագրողներին հայտարարել Է, որ արդեն երկար տարիներ Է, ինչ ցավ չի զգում: «Երբ ինձ հոսանք Է խփում, ես թեթեւակի խտղտանք եմ զգում»,- Sputnik-ին իր զգացողությունների մասին պատմել Է ռեկորդակիրը:



