Այս բանջարեղենը անմիջապես սպանում է երիկամը. Եվրոպայում այն ընդհանրապես չեն ուտում
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ժամանակակից խոհանոցում լայն տարածում ունեցող ռևենը վերջին շրջանում հայտնվել է արտասահմանցի հետազոտողների ուշադրության կենտրոնում։ Մասնագետներին մտահոգում է բանջարեղենի մեջ պարունակվող թրթնջկաթթուն, որն էլ ռևենին տալիս է բնորոշ թթվաշ համը։
Ռևենը հաճախ օգտագործվում է կարկանդակների, կոմպոտների, մուրաբաների և տարբեր աղանդերի պատրաստման համար։ Նրա յուրահատուկ համը լավ համադրվում է շաքարի կամ մեղրի հետ, իսկ վարդագույն երանգը ուտեստներին հաղորդում է ախորժելի տեսք։ Պատահական չէ, որ այն մեծ տարածում ունի ասիական խոհանոցում, մինչդեռ արտասահմանյան որոշ աղբյուրներ այն անվանում են «խորհրդավոր բանջարեղեն»։
Սակայն հետազոտողները զգուշացնում են, որ ռևենի չափից ավելի օգտագործումը կարող է վտանգավոր լինել առողջության համար՝ հատկապես երիկամների և միզուղիների խնդիրներ ունեցող մարդկանց դեպքում։ Նրանց խոսքով՝ թրթնջկաթթվի նկատմամբ օրգանիզմի զգայունությունը տարբեր մարդկանց մոտ կարող է զգալիորեն տարբերվել, ուստի նման խնդիրներ ունեցողներին խորհուրդ է տրվում նախապես խորհրդակցել բժշկի հետ։
Միևնույն ժամանակ մասնագետները նշում են, որ ջերմային մշակումը նվազեցնում է թրթնջկաթթվի պարունակությունը՝ ռևենը դարձնելով ավելի անվտանգ օգտագործման համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը
Հետևեք մեզ՝ այստեղ



