Ես նախկինում երբեք չեմ ցանկացել երեխա ունենալ. Ջոլի
ЛАЙФTert.am-ը գրում է.
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, հիմա արդեն նաև ռեժիսոր Անջելինա Ջոլին խոստովանել է, որ երբեք չի ցանկացել երեխա ունենալ։ Սակայն, դերասանուհու խոսքով, ամեն ինչ փոխվեց որդեգրման առաջին որոշումը կայացնելուց հետո:
«Այնքան տարօրինակ է. ես երբեք չեմ ցանկացել երեխա ունենալ, հղիանալ: Ես երբեք երեխաների հետ չեմ զբաղվել: Երբեք ինձ չեմ պատկերացրել մոր դերում»,- մեջբերում է gazeta.ru-ն Ջոլիի խոսքերը:
Սակայն Կամբոջայի դպրոցներից մեկում երեխաների հետ խաղալու ժամանակ դերասանուհին հանկարծակի հասկացել է, որ իր երեխան գտնվում է հենց այդ երկրում:
Նա Մեդոքսին` իր առաջին որդուն, որդեգրել է 2002թ.: Դրանից հետո դերասանուհին ու իր ամուսինը` Բրեդ Փիթը, որդեգրել են ևս 2 երեխայի: Այժմ նրանց բազմանդամ ընտանիքում կա 6 երեխա, որից 3-ի կենսաբանական ծնողները Ջոլին ու Փիթն են։



