Վրաստանում կարող են կրճատել նախարարներին
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ապագայում չի բացառում կառավարության կազմի կրճատումը:
Կառավարության օպտիմալացման մասին առաջինը խոսել Է Վրաստանի ազգային բանկի նախագահ Գեորգի Կադագիձեն: Նա առաջարկել Է կիսով չափ կրճատել նախարարների կաբինետը՝ վերացնելով մի շարք նախարարություններ եւ պետնախարարների պաշտոններ, որպեսզի կրճատվեն պետական ծախսերը:
«Ապագայում հնարավոր Է կառավարության որոշակի օպտիմալացում: Սակայն դրա համար հարկավոր Է կատարել վերլուծություն եւ ռեալ գնահատական տալ այն իրադրությանը, որում մենք այժմ գտնվում ենք»,-հայտարարել Է Էներգետիկայի նախարարը «Իմեդի» հեռուստաալիքի եթերում:
Ներկայում Վրաստանի կառավարության կազմում կա 16 նախարարություն եւ երեք պետնախարար:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



