Կանադան դադարեցրել Է «Իսլամական պետության» ռմբակոծումները
МЕЖДУНАРОДНОЕԿանադայի զինված ուժերը դադարեցրել են ավիահարվածներն «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության զինյալների դիրքերին: Այս մասին ասված Է երկրի պաշտպանության նախարարության մամուլի տեղեկագրում: Հաղորդագրության մեջ նշվում Է, որ ռազմական գործողությունը դադարեցվել Է փետրվարի 15-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Կանադական ինքնաթիռները կմնան տարածաշրջանում, որոնք կշարունակեն հետախուզական թռիչքներ իրականացնել արեւմտյան կոալիցիայի կազմում:
Կանադայի ռազմաօդային ուժերն «Իսլամական պետության» դիրքերին սկսել են ավիահարվածներ հասցնել 2014 թվականի հոկտեմբերի 30-ին:
Մեկ տարուց փոքր-ինչ ավելի ժամանակահատվածում կանադական CF-18 կործանիչները կատարել են 1378 մարտական թռիչք, հասցվել Է 251 ավիահարված (246-ն Իրաքում եւ հինգը Սիրիայում):
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



