Վերջին զանգը ոչ միայն դպրոցական տարիների ավարտն է, այլև նոր ճանապարհի, նոր պատասխանատվության ու մեծ հնարավորությունների սկիզբը. Նաիրի Սարգսյան
БЛОГՎերջին զանգը ոչ միայն դպրոցական տարիների ավարտն է, այլև նոր ճանապարհի, նոր պատասխանատվության ու մեծ հնարավորությունների սկիզբը. ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Սիրելի՛ շրջանավարտներ, Վերջին զանգը ոչ միայն դպրոցական տարիների ավարտն է, այլև նոր ճանապարհի, նոր պատասխանատվության ու մեծ հնարավորությունների սկիզբը։ Այսօրվա ձեր գիտելիքը, նպատակասլացությունն ու աշխատանքը վաղվա Հայաստանի ուժն են։ Վստահ եմ՝ ձեզանից շատերը դառնալու են իրենց գործի պրոֆեսիոնալներն ու այն մասնագետները, ովքեր կարևոր ներդրում են ունենալու մեր երկրի զարգացման ու առաջընթացի գործում։
Մենք ունենալու ենք այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ հնարավորություն կունենա իր գիտելիքով, աշխատասիրությամբ ու տաղանդով առաջ գնալու, հաստատվելու և հաջողության հասնելու հենց իր նախընտրած ոլորտում՝ սեփական հայրենիքում։ Մաղթում եմ վստահ քայլեր, մեծ հաջողություններ և անսասան հավատ սեփական ուժերի հանդեպ։ Բարի՛ երթ»։



