Ռոնալդուն վիրավորված լքել է ասուլիսը՝ մենակ թողնելով Զիդանին
ВИДЕОՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտաինու Ռոնալդուն իտալական «Ռոմայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսից հեռացել է վիրավորված եւ ժամանակից շուտ՝ սրահում թողնելով Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, հաղորդում է Marca-ն:
Լրագրողը հարցրել է արտագնա հանդիպումներում տեւական ժամանակ գնդակ չխփելու մասին, ինչը զայրացրել է Ռոնալդուին, որը հյուրընկալվելիս գոլի հեղինակ չի դարձել 2015թ. նոյեմբերի 29-ից:
«Ո՞վ է կարողացել ինձնից շատ գոլ խփել արտագնա հանդիպումներում, ինչ խաղում եմ Իսպանիայում: Նշեք գոնե մեկ ֆուտբոլիստի: Չկա՞ պատասխան: Վերջ, շնորհակալություն եւ ցտեսություն»,- ասել է Ռոնալդուն եւ լքել է դահլիճը:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն արդեն խփել է 32 գոլ:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян



