Երբեք գլխի չեք ընկնի, թե ուր է Քիմ Քարդաշյանն այսպիսի հագուստով գնում դստեր հետ (լուսանկարներ)
ЛАЙФ
Նախքան շոգ Լոս-Անջելես վերադառնալը՝ Քիմ Քարդաշյանը որոշել է Նյու-Յորքում մի քիչ հանգստանալ։ Նա իր 2,5 տարեկան դստեր՝ Նորթի հետ գնացել է Մանհեթենի կենտրոնում գտնվող սահադաշտ։
Քիմը որոշել է անձամբ դստերը սահել սովորեցնել։ Արդյունքում Նյու-Յորքի բնակիչները հետաքրքիր տեսարանի ականատես եղան՝ Քիմը նեղ կոմբինեզոնով եւ մուշտակով սահում էր՝ վախեցած դստեր ձեռքը բռնեց։ Սակայն Նորթը երկար վախեցած չմնաց, մի քանի րոպեից արդեն իրեն բավական վստահ էր զգում սառույցի վրա։ Միակ բանը, որ նրան խանգարում էր, պապարացիների տեսախցիկների լույսն էր։
Նորթն էլ բավական մեծ էր հագնված՝ առանց գլխարկի, շարֆի։ Հիշեցնենք, որ Նյու-Յորք Քիմ Քարդաշյանը եկել էր ընտանիքի հետ, մասնակցելու ամուսնու՝ Քանյե Ուեսթի նոր հավաքածուի Kanye West Yeezy Season 3-ի ցուցադրությանը։
Պատրաստեց Past.am-ը:




















































