Պետական համակարգն ազատագրելու ժամանակն է. Հրաչյա Ռոստոմյան
БЛОГ«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երաշխավորում է՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում պետական ծառայողն ազատագրվելու է քաղաքական ճնշումներից, վախի մթնոլորտից և իշխանական կախվածությունից։ Պետական համակարգը պետք է ծառայի պետությանն ու քաղաքացուն, այլ ոչ թե վերածվի որևէ քաղաքական ուժի, անհատի իշխանությունը պահպանելու գործիքի:
Այսօր, ցավոք, հազարավոր պետական ծառայողներ հայտնվել են քաղաքական վերահսկողության պայմաններում։ Շատերը ստիպված են համակերպվել, լռել կամ ցուցադրել քաղաքական հավատարմություն՝ միայն իրենց աշխատանքը պահպանելու համար։ Այս ամենի հետևանքով խաթարվել է ինստիտուցիոնալ կայունությունը, իսկ փորձառու մասնագետները դուրս են մղվել համակարգից։
Պետական ծառայողը պետք է ծառայի օրենքին և հանրային շահին, ոչ թե քաղաքական հրահանգներին։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երաշխավորում է.
● պետական ծառայողը պաշտպանված է լինելու քաղաքական հետապնդումից և հաշվեհարդարից,
● աշխատանքի ընդունման, առաջխաղացման և պաշտոնավարման հիմքում լինելու են բացառապես մասնագիտական գիտելիքն ու արդյունավետությունը,
● պետական համակարգում վերանալու է «յուրայինների» և «օտարների» բաժանումը,
● որևէ պետական ծառայող չի հարկադրվելու մասնակցել քաղաքական քարոզչության կամ սպասարկել վարչական ռեսուրսը,
● պետական համակարգում վերականգնվելու են արժանապատվությունն ու պրոֆեսիոնալիզմը։
Մենք պետական համակարգը դիտարկում ենք որպես պետության ողնաշար, ոչ թե իշխանության վերարտադրության մեխանիզմ։ Իսկ այդ ողնաշարը պետք է կազմված լինի ազատ, պաշտպանված և բարձր մասնագիտական որակներ ունեցող մարդկանցից։
Հունիսի 7-ին ընտրությունը միայն իշխանափոխության մասին չէ։ Այն պետությունը քաղաքական պատանդությունից ազատելու, պետական ծառայողին արժանապատվություն վերադարձնելու և պրոֆեսիոնալ պետական համակարգ ձևավորելու հնարավորություն է։
Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների։
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



