Մենք բոլորս գտնվում ենք Հայաստանի պետականության համար բախտորոշ ընթացքի մեջ. Արտակ Զաքարյան
БЛОГԹրամփը սպառնում է Իրանին նոր պատերազմով, Նիկոլը սպառնում է ընդդիմությանը՝ նոր ռեպրեսիաներով:
BBC-ն հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Պարսից ծոցի երկրների խնդրանքով, հետաձգում է երեքշաբթի օրը (այսօր) Իրանի Իսլամական Հանրապետության դեմ նախատեսված նոր հարվածը՝ քանի որ զուգահեռ ընթանում են բանակցություններ։
Թրամփը նշել է, որ գուցե հնարավոր է բանակցվող համաձայնագիրը ընդունելի լինի ԱՄՆ-ի համար։
Truth Social սոցիալական ցանցի իր էջում, ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ հրահանգել է առաջին իսկ հրամանով, սկսել Իրանի դեմ լայնածավալ հարձակում, եթե Իրանի հետ ցանկալի համաձայնություն ձեռք չբերվի։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում շարունակում է մնալ անկայուն և պայթյունավտանգ:
Իրավիճակը հայաստանյան նախընտրական քարոզարշավում՝ նույնպես:
Մենք բոլորս գտնվում ենք Հայաստանի պետականության համար բախտորոշ ընթացքի մեջ:
Այս պահին, դատելով սրվող իրավիճակից, այնքան էլ վստահ չեմ, որ ՔՊ-ի այսպիսի գործելաոճով, խորհրդարանական ընտրությունները խաղաղ ու ողջամիտ ճանապարհով հասնելու են հունիսի 7-ին: Արդեն ենթադրելի է, որ գործող կառավարիչները, սպասվելիք պարտությունից խուսափելու համար, նախընտրական գործընթացները կարող են տանել բոլորովին այլ ճանապարհով:
Այս պահին, դատելով սրվող իրավիճակից, այնքան էլ վստահ չեմ, որ ՔՊ-ի այսպիսի գործելաոճով, խորհրդարանական ընտրությունները խաղաղ ու ողջամիտ ճանապարհով հասնելու են հունիսի 7-ին: Արդեն ենթադրելի է, որ գործող կառավարիչները, սպասվելիք պարտությունից խուսափելու համար, նախընտրական գործընթացները կարող են տանել բոլորովին այլ ճանապարհով:
Հ.Գ.
Եթե չեմ սխալվում, մի առիթով ինքն էր ասել, որ բանակցություններում իրեն «գժի տեղ է դնում»: Այդ կերպ, երևի փորձում էր ձախողել, ձգձգել բանկցային գործընթացի այդ փուլը և/կամ խուսափել պատասխանատվությունից: Արդյունքը՝ պարզ է, թե ինչ աղետ բերեց հայ ժողովրդի համար:
Իսկ ի՞նչն է խանգարում, որ այս ընտրություններում էլ նույնը անի:
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
3
Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»
4
Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбо...
5
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян



