Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Պատմական Հայաստան և «իրական Հայաստան». ազգի հիշողության և ներկայի մետաֆիզիկական երկխոսությունը. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի շուրջ ընթացող ամենախորքային բանավեճերից մեկն արտահայտվում է երկու հասկացությունների միջոցով՝ «պատմական Հայաստան» և «իրական Հայաստան»։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե խոսքը պարզապես քաղաքական կամ աշխարհագրական տարբեր պատկերացումների մասին է։ Սակայն իրականում այստեղ առկա է շատ ավելի խոր խնդիր՝ ժողովրդի ինքնության, պատմական հիշողության, հոգևոր շարունակականության և նույնիսկ ազգային գոյության իմաստի հարցը։ Այս հակադրությունը պատահական չէ։ Դա ծնվում է այն ժամանակ, երբ ժողովուրդը կանգնում է իր պատմության ամենածանր շրջադարձերի առաջ և փորձում է հասկանալ՝ արդյոք ինքը շարունակում է մնալ նույն պատմական ժողովուրդը, թե աստիճանաբար վերածվում է պարզապես տվյալ տարածքում ապրող բնակչության։

Այս բանավեճը այսօր արդեն դուրս է եկել պատմափիլիսոփայական շրջանակներից և աստիճանաբար դարձել է հասարակական ինքնագիտակցության հարց։ «Պատմական Հայաստան» և «իրական Հայաստան» հասկացությունները հանդիպում են ոչ միայն գիտական քննարկումներում, այլ նաև քաղաքական խոսույթում, լրատվական և կրթական միջավայրում և նույնիսկ առօրյա մտածողության մեջ։ Այսինքն՝ այն, ինչ ժամանակին կարող էր ընկալվել որպես տեսական հակադրություն, այսօր արդեն վերածվել է կենդանի սոցիալական փորձառության։ Այս լարվածությունը հատկապես զգացվում է սովորական մարդու մակարդակում, որտեղ պատմական հիշողությունը և ներկա իրականությունը երբեմն ապրում են նույն գիտակցության մեջ՝ առանց հստակ ներդաշնակության։ Մի կողմից՝ կա անցյալի նկատմամբ հուզական և պատմական կապվածություն, մյուս կողմից՝ ներկայի պահանջները՝ անվտանգություն, սոցիալական կայունություն, տնտեսական խնդիրներ և ամենօրյա կյանքի գործնական իրականություն։ Այս երկուսի միջև ընկած տարածքը հաճախ դառնում է ներքին մտահոգության աղբյուր։ Հենց այստեղ է ձևավորվում ամենակարևոր հարցը, որը դուրս է գալիս տեսական քննարկումներից և դառնում է իրական կյանքի խնդիր՝ ինչպե՞ս համատեղել հիշողությունը և ներկան այնպես, որ մեկը չբացառի մյուսին, այլ դառնա նրա շարունակությունը։

Ժամանակակից աշխարհում նման ճգնաժամերի միջով անցել են շատ ազգեր։ Երբ Շառլ դը Գոլը խոսում էր Ֆրանսիայի մասին, նա նկատի չուներ միայն իր ժամանակի հանրապետությունը։ Նրա համար Ֆրանսիան հազարամյակների պատմական կամք էր, քաղաքակրթական հիշողություն, մշակութային շարունակականություն։ Նույն կերպ Ուինսթոն Չերչիլը Անգլիան դիտում էր ոչ միայն որպես քաղաքական միավոր, այլ որպես պատմական հոգու կրող։ Իսկ հրեա ժողովուրդը, երկու հազար տարի պետականություն չունենալով հանդերձ, շարունակում էր ապրել որպես պատմական ամբողջություն, որովհետև պահպանել էր իր հիշողությունը, սրբությունները, լեզուն և հավաքական ինքնագիտակցությունը։

Այս ամենը ցույց է տալիս, որ ժողովուրդները գոյություն ունեն ոչ միայն քարտեզների վրա։ Նրանք ապրում են հիշողության, մշակույթի, սրբազան պատկերացումների և պատմական ինքնագիտակցության մեջ։ Եվ երբ ժողովուրդը կորցնում է այդ ներքին առանցքը, նույնիսկ ամենաուժեղ պետությունը կարող է վերածվել դատարկ վարչական կառուցվածքի։

Հայաստանի պարագայում այս հարցը առանձնահատուկ նշանակություն ունի, որովհետև հայ ժողովրդի պատմությունը կառուցվել է ոչ միայն պետականության, այլ նաև հիշողության վրա։

Երբ ասում ենք «պատմական Հայաստան», շատերը պատկերացնում են նախկին տարածքների քարտեզ։ Բայց մետաֆիզիկական և պատմափիլիսոփայական իմաստով պատմական Հայաստանը նախ և առաջ ժողովրդի ներքին աշխարհն է։ Այն Անիի լռությունն է, Վանի զանգերի արձագանքը, Արարատի խորհրդանիշը, մեր վանքերը, մատենագրությունը, Մաշտոցի այբուբենը, սերունդների փոխանցած հիշողությունը, Ցեղասպանության վերապրած ցավը և դարերի ընթացքում պահպանված հոգևոր ինքնությունը։

Այս համատեքստում ուշագրավ է, որ վերջին տասնամյակներում որոշ հայ լեզվաբաններ և պատմամշակութային հետազոտողներ փորձում են նորովի վերաիմաստավորել մարդկության հնագույն քաղաքակրթությունների և հայկական լեզվամշակութային աշխարհի հնարավոր կապերը։ Հատկապես ուշադրության կենտրոնում են հայտնվել շումերական տեքստերը, դյուցազներգական պոեմներն ու սեպագիր արձանագրությունները, որոնցում առանձին հեղինակներ տեսնում են հայկական նախալեզվի հետ ընդհանրություններ։ Այս ուղղությամբ առավել հայտնի անուններից է Արմեն Դավթյանը, որը զբաղվում է շումերական լեզվաբանական ուսումնասիրություններով և հրապարակել է աշխատություններ, որտեղ շումերական բառաշերտերը, պատկերացումները և առասպելական մոտիվները ընթերցվում են հայերենի խորքային շերտերի միջոցով։ Թեև համաշխարհային լեզվաբանության մեջ այս տեսակետները դեռևս լայն գիտական համաձայնություն չեն ստացել, այդուհանդերձ, ինքնին այս որոնումը պատահական չէ։ Այն արտահայտում է հայ ժողովրդի ներքին ձգտումը՝ հասնելու իր պատմական հիշողության ամենահին շերտերին, հասկանալու սեփական քաղաքակրթական արմատների խորությունը և իրեն դիտելու ոչ միայն որպես ժամանակակից ազգ, այլ որպես հազարամյակների մշակութային շարունակականություն կրող ժողովուրդ։

Մետաֆիզիկական իմաստով այստեղ կարևորն անգամ ոչ միայն լեզվաբանական վեճն է, այլ այն ներքին զգացողությունը, որ ժողովուրդն ունի իր գոյության նկատմամբ, որովհետև ազգերը ապրում են ոչ միայն ներկայով, այլ նաև հիշողության խորությամբ։ Եվ երբ ժողովուրդը փորձում է հասնել քաղաքակրթության ակունքներին, նա իրականում փորձում է պատասխանել մեկ հիմնարար հարցի՝ ո՞վ ենք մենք պատմության մեծ ժամանակի մեջ։

Այս առումով պատահական չէ, որ հայ ժողովրդի պատմության ամենակարևոր դրվագները երբեք միայն ռազմական կամ քաղաքական իրադարձություններ չեն եղել։ Դրանք եղել են գոյաբանական ընտրություններ։ Ավարայրի ճակատամարտը դրա ամենահզոր օրինակներից մեկն է։ Ավարայրում հայերը փաստացի ռազմական հաղթանակ չտարան, բայց պատմական և մետաֆիզիկական իմաստով հաղթեցին, որովհետև պայքարը տարածքի կամ իշխանության համար չէր միայն։ Դա պայքար էր՝ պահպանելու ժողովրդի հոգևոր ինքնությունը։ Այդ պատճառով էլ Ավարայրը դարերի ընթացքում վերածվեց ոչ թե պարզապես ճակատամարտի, այլ ազգային գոյության խորհրդանիշի։ Հայ ժողովուրդը այնտեղ պաշտպանեց ոչ միայն հավատը, այլ սեփական էությունը։

Նույնը կարելի է ասել Կիլիկյան Հայաստանի մասին։ Երբ պատմական Հայաստանի մեծ մասը կորսված էր, հայ ժողովուրդը Միջերկրականի ափին ստեղծեց նոր պետականություն։ Սա ցույց է տալիս, որ ազգի պատմական կյանքը միայն աշխարհագրական շարունակականությամբ չի որոշվում։ Ժողովուրդը կարող է փոխել իր քաղաքական կենտրոնները, բայց պահպանել իր պատմական էությունը։ Կիլիկիան դարձավ ապացույց, որ հայկական ինքնությունը կարող է վերակազմավորվել նույնիսկ ծանր կորստից հետո, եթե պահպանված է պատմական հիշողությունը։

Նույնպիսի մետաֆիզիկական նշանակություն ուներ նաև Սարդարապատի ճակատամարտը։ Սարդարապատում վտանգված էր ոչ միայն Երևանի գոյությունը։ Վտանգված էր ամբողջ ժողովրդի շարունակականությունը։ Եվ պատահական չէ, որ այդ ճակատամարտը հայ պատմական գիտակցության մեջ ընկալվում է ոչ միայն որպես ռազմական հաղթանակ, այլ որպես ազգային վերածնունդ։ Այն դարձավ պատմական հիշողության և գոյատևման կամքի հաղթանակ։

Օսվալդ Շպենգլերը քաղաքակրթությունները դիտում էր որպես կենդանի օրգանիզմներ, որոնք ունեն ներքին հոգի։ Առնոլդ Թոյնբին գրում էր, որ քաղաքակրթությունները ոչ այնքան արտաքին ուժերից են կործանվում, որքան ներքին հոգևոր քայքայումից։ Եթե այս միտքը կիրառենք մեր իրականության վրա, ապա հարցը դառնում է ոչ միայն այն, թե ինչ ենք կորցրել տարածքային իմաստով, այլ՝ արդյոք պահպանե՞լ ենք մեր պատմական ինքնագիտակցությունը։

Մյուս կողմից «իրական Հայաստան» հասկացությունը հաճախ ներկայացվում է որպես սառը պրագմատիզմի լեզու։ Ասվում է, որ ժողովուրդը պետք է ապրի ներկայով, ընդունի գոյություն ունեցող սահմանները, կառուցի տնտեսություն, անվտանգություն, պետական ինստիտուտներ։ Այս մոտեցումը ինքնին բնական է, որովհետև որևէ ժողովուրդ չի կարող ապրել միայն հիշողությամբ։ Պետությունը պահանջում է հաշվարկ, կազմակերպվածություն, պատասխանատվություն և իրատեսություն։ Սակայն այստեղ է առաջանում ամենախորքային հարցը՝ եթե ժողովուրդը ամբողջովին կտրվում է իր պատմական հիշողությունից, արդյոք նա պահպանո՞ւմ է իր էությունը։ Նիկոլայ Բերդյաևը գրում էր, որ ազգը միայն քաղաքական կամ տնտեսական միավոր չէ. այն հոգևոր ճակատագիր է։ Նրա կարծիքով, ժողովուրդը մեռնում է ոչ այն ժամանակ, երբ կորցնում է տարածքներ, այլ երբ կորցնում է իր պատմական կոչման զգացումը։

Հայ ժողովրդի պատմությունը, կարծես, հաստատում է այս միտքը։ Դարերի ընթացքում եղել են ժամանակներ, երբ պետություն չի եղել, բայց եղել է Եկեղեցին։ Երբ բանակ չի եղել, եղել է լեզուն։ Երբ կորսվել են քաղաքները, պահպանվել է հիշողությունը։ Եվ հենց այդ հիշողությունն է թույլ տվել ժողովրդին կրկին վերադառնալ պատմություն։

Սակայն այստեղ կա նաև հակառակ վտանգը։ Երբ «պատմական Հայաստանը» վերածվում է միայն անցյալի պաշտամունքի, ժողովուրդը կարող է կորցնել ներկան կառուցելու կարողությունը։ Անցյալը կարող է դառնալ ոչ թե ուժ, այլ փախուստ իրականությունից։ Այդ պատճառով մետաֆիզիկական մտածողությունը պահանջում է հավասարակշռություն։ Անցյալը չպետք է ոչնչացնի ներկան, բայց ներկան նույնպես իրավունք չունի կտրել իրեն անցյալից։ Այս հակադրությունը նոր չէ մարդկության պատմության մեջ։ Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը պատմությունը դիտում էր որպես Հոգու շարունակական զարգացում։ Նրա համար ժողովուրդները գոյատևում են այնքան ժամանակ, քանի դեռ կարողանում են իրենց պատմական էությունը տեղափոխել նոր դարաշրջան։ Ըստ էության, պատմական հիշողությունը չպետք է մնա թանգարանային առարկա։ Այն պետք է վերածվի կենդանի ստեղծարար ուժի։

Հայ ժողովրդի համար սա այսօր կենսական խնդիր է։ Եթե «իրական Հայաստանը» կառուցվի միայն տնտեսական կամ վարչական հաշվարկի վրա՝ առանց պատմական հիշողության, այն աստիճանաբար կվերածվի սովորական տարածքի, որտեղ կթուլանա ազգային ինքնությունը։ Իսկ եթե «պատմական Հայաստանը» մնա միայն հուզական կարգախոս, առանց ներկա պետական կյանքի վերակառուցման, այն կվերածվի ցավոտ նոստալգիայի։

Ուստի, այս երկու հասկացությունները չպետք է հակադրվեն միմյանց։ Դրանք մեկ ամբողջության երկու կողմերն են։ Պատմական Հայաստանը ժողովրդի հիշողությունն ու էությունն է, իսկ իրական Հայաստանը՝ այդ էության ներկա մարմնավորումը։ Առանց առաջինի երկրորդը կորցնում է հոգին, առանց երկրորդի առաջինը դառնում է անիրական երազ։

Այս իմաստով Հայաստանի գլխավոր խնդիրը ոչ միայն քաղաքական, տնտեսական կամ տարածքային է։ Այն նախ և առաջ գոյաբանական խնդիր է՝ ի՞նչ է նշանակում լինել հայ XXI դարում։ Արդյոք մենք մեզ ընկալում ենք որպես հազարամյակների պատմություն ունեցող քաղաքակրթական ժողովո՞ւրդ, թե՞ պարզապես տվյալ սահմանների ներսում ապրող ժամանակակից բնակչություն։ Այս հարցի պատասխանից է կախված ոչ միայն մեր քաղաքականությունը, այլ նաև կրթությունը, մշակույթը, պետականությունը և ժողովրդի հոգեբանական դիմադրողականությունը։

Պատմությունը ցույց է տալիս, որ այն ժողովուրդները, որոնք կարողացել են համատեղել պատմական հիշողությունն ու ներկա պետական իրատեսությունը, դարձել են կենսունակ և ստեղծարար ազգեր։ Իսկ նրանք, որոնք կորցրել են կա՛մ հիշողությունը, կա՛մ իրականության զգացումը, հայտնվել են ճգնաժամերի մեջ։

Հետևաբար, «պատմական Հայաստան» և «իրական Հայաստան» հասկացությունները պետք է դիտվեն ոչ թե որպես հակառակ բևեռներ, այլ որպես մեկ ամբողջության երկու շերտ։ Մեկը ժողովրդի արմատն է, մյուսը՝ նրա կենդանի ներկայությունը։ Արմատից կտրված ծառը չորանում է, իսկ միայն արմատով ապրել հնարավոր չէ։ Ազգը շարունակում է ապրել այն ժամանակ, երբ կարողանում է իր պատմական էությունը վերածել ներկա ստեղծարար կյանքի։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС?