«Նա չի ցանկանա, որ ես համբույրի տեսարանում նկարվեմ». Էլեն Սաֆարյան
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Էրիկը առաջին հայացքից սիրահարվել է ինձ: Մտածում էի հերթական սիրահարվածություն է, բայց նա ամիսներով պայքարեց: Ամեն կերպ ես նրան մերժել եմ, ես 3 տարի մեծ եմ նրանից ու մտածում էի չի ստացվի: Նույնիսկ ուրիշ քաղաքում հյուրախաղերով գնացել էինք, նա ամեն քաղաք ծաղիկներ էր ուղարկում: Ամեն տեղ ինձ գտնում էր: Նրա համառությունը գրավեց ու օգնեց հասկանալ, որ ինքը լուրջ է տրամադրված ու մի օր հասկացա, որ ոգևորվածություն կա, որ նկարահանումից հետո իրեն պետք է տեսնեմ ու հասկացա, որ գնալով իմ մոտ էլ էր սիրահարվածությունն ուժեղանում:
Էրիկի հետ ունեցել ենք իմ մասնագիտության հետ կապված քննարկումներ, ես նրան բացատրել եմ, որ սիրում եմ իմ աշխատանքը ու դու չես կարող ինձ արգելել, եթե դու ինձ սիրում ես ու աջակցում ես, կուզես, որ ես իմ ուզած բանով զբաղվեմ: Ինքը միտք չի էլ ունեցել ինձ արգելելու: Բաց տեսարանների հետ կապված ես հայկական շուկայում որոշել էի, որ կհրաժարվեմ: Ինքը կարող է ինչ-որ տեսարան նայի, խանդի, ես նրան բացատրում եմ, որ ես այդ պահին ձևացնում եմ, ես այդ պահին Էլենը չեմ, այլ կերպարը, որին մարմնավորում եմ:
Նա չի ցանկանա, որ ես համբույրի տեսարանում նկարվեմ, դա նորմալ է, ես իրեն հասկանում եմ, և չէի էլ պլանավորում նկարահանվել: Ես չեմ քննադատում նրանց, ովքեր նկարվում են, ես ուղղակի իմ անունից եմ խոսում՝ ինչն է ինձ կոմֆորտ, ինչը՝ ոչ».- «No ֆիլտր» հաղորդմանց շրջանակներում անկեղծացել է դերասանուհի, երգչուհի Էլեն Սաֆարյանը:
Հետևեք մեզ՝ այստեղ



