Արման Ծառուկյանը բացահայտել է Չիմաևի պարտության պատճառները
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը պատմել է, թե որքան դժվարությամբ է իր ընկեր Խամզաթ Չիմաևը քաշ գցել ամերիկացի Շոն Սթրիքլենդի դեմ մենամարտին նախապատրաստվելիս։
«Հավաքների առաջին իսկ օրվանից նա 18 կգ քաշ էր գցել։ Վերջին օրը՝ կշռման արարողությունից առաջ, նա պետք է ևս վեց կիլոգրամ նիհարեր։ Առաջին չորսը հեշտ տրվեցին, բայց գիշերը նա իրեն վատ զգաց, արթնացավ և ասաց.
«Ինձ թույլ եմ զգում, ուժ չունեմ։ Չգիտեմ, թե ինչպես եմ գցելու մնացած երկու կիլոգրամը»։ Նա չէր ցանկանում շարունակել քաշ գցելը, բայց թիմը նրան ստիպեց», — ասել է Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում կայացած UFC 328 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը մրցավարների ոչ միաձայն որոշմամբ (48-47, 47-48, 48-47) պարտվել էր ամերիկացի Շոն Սթրիքլենդին:
Հետևեք մեզ՝ այստեղ



