Շղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցում
ОБЩЕСТВОԱյսօր՝ մայիսի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում բախվել են «Audi» մակնիշի, «Toyota Corolla» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի, «Hyundai» մակնիշի, «BYD» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները և «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է վերամբարձ կռունկը, որը տեխնիկական խնդիրներ է ունեցել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



