Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ալիևի հայտարարությունները և Հայաստանի նկատմամբ նոր ճնշման մեխանիզմները

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

2026 թվականի սկզբից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր ակտիվությամբ առաջ է տանում «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը։ Թեև այն ներկայացվում է որպես «վերադարձի իրավունքների վերականգնում» կամ «պատմական արդարության» խնդիր, իրականում այս մոտեցումը դիտարկվում է որպես Հայաստանի նկատմամբ երկարաժամկետ քաղաքական և հոգեբանական ճնշման գործիք։

Ալիևի հրապարակային ելույթներում Հայաստանը պարբերաբար ներկայացվում է որպես «պատմական ադրբեջանական տարածք»։ Սա պարզապես քարոզչական ձևակերպում չէ։ Երբ պետական մակարդակով Հայաստանի տարածքների համար օգտագործվում են «Արևմտյան Ադրբեջան» կամ Սյունիքի դեպքում՝ «Արևմտյան Զանգեզուր» արտահայտությունները, ակնհայտ է դառնում, որ խոսքը ոչ միայն պատմական թեզերի, այլ նաև քաղաքական նպատակների մասին է։

Պաշտոնական Բաքուն փորձում է այս օրակարգը ներկայացնել ավելի մեղմ բառապաշարով՝ շեշտելով «խաղաղ վերադարձի», «մարդու իրավունքների պաշտպանության» և «մշակութային ժառանգության» թեմաները։ Սակայն այս հայտարարությունների խորքում ձևավորվում է գաղափարական մի համակարգ, որի նպատակը Հայաստանի նկատմամբ մշտական ճնշման պահպանումն է նաև արցախյան հակամարտությունից հետո։

Այս քաղաքականությունը վաղուց արդեն դուրս է եկել միայն հայտարարությունների շրջանակից։ Ադրբեջանում պետական աջակցությամբ գործում է «Արևմտյան Ադրբեջանի համայնքը», իսկ թեման ակտիվորեն ներմուծվում է կրթական, քարոզչական և մեդիա դաշտ։ Սա վկայում է, որ խոսքը համակարգված պետական քաղաքականության մասին է։

Առավել մտահոգիչ է այն, որ Բաքուն այս օրակարգը փորձում է կապել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների հարցի հետ։ «Զանգեզուրի միջանցք», «Արևմտյան Զանգեզուր» և նման ձևակերպումների շարունակական շրջանառությունը ցույց է տալիս, որ Սյունիքի թեման Ադրբեջանի համար շարունակում է մնալ ոչ միայն քարոզչական, այլև քաղաքական ու բանակցային գործիք։

Այս իրավիճակում, ըստ վերլուծաբանների, Հայաստանի համար վտանգավոր կլինի խնդիրը երկրորդական համարելը։ Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունների արձագանքները հաճախ գնահատվում են որպես ոչ բավարար հստակ և ուշացած։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի տվել միանշանակ պատասխան այն հարցին, թե արդյոք Հայաստանի տարածքում ադրբեջանցիների բնակեցման որևէ օրակարգ քննարկվո՞ւմ է, թե՞ ոչ։

Եթե Ադրբեջանը բաց տեքստով խոսում է «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» մասին, իսկ ադրբեջանական տեղեկատվական դաշտում շրջանառվում են Հայաստանի տարբեր բնակավայրերի նկատմամբ հավակնությունների թեզեր, ապա Հայաստանի իշխանություններից ակնկալվում է հստակ դիրքորոշում, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ժողովրդագրական անվտանգությունը չեն կարող դառնալ որևէ բանակցության թեմա։

Քաղաքագետների գնահատմամբ՝ նման հարցերում մշուշոտ ձևակերպումները կամ խուսափողական պատասխանները հասարակության մեջ առաջացնում են անվստահություն և կասկածներ, թե հնարավոր է քննարկման առարկա դառնան նույնիսկ ինքնիշխանությանը վերաբերող հիմնարար հարցեր։ Իսկ երբ խոսքը վերաբերում է հարյուր հազարավոր ադրբեջանցիների հնարավոր «վերադարձի» թեմային, այն արդեն միայն դիվանագիտական հարթության հարց չէ, այլ ազգային անվտանգության խնդիր։

Փորձագետները նշում են, որ Ադրբեջանի այս քաղաքականությունը պետք է դիտարկել որպես ամբողջական ռազմավարություն․ նախ ստեղծվում է պատմական նարատիվ, հետո ձևավորվում է «իրավունքների պաշտպանության» խոսույթ, այնուհետև թեման տեղափոխվում է միջազգային հարթակներ և վերջում վերածվում քաղաքական պահանջների։

Այս համատեքստում «Արևմտյան Ադրբեջան» թեզը շատերի կողմից դիտարկվում է որպես Հայաստանի դեմ ուղղված նոր գաղափարական ճնշման բաղադրիչ։ Նման գործընթացները սկսվում են ոչ միայն ռազմական գործողություններով, այլ նաև բառապաշարով, քարտեզներով, դասագրքերով և միջազգային լսարանին ուղղված քարոզչությամբ։

 Past.am-ի հետ զրույցներում մի շարք վերլուծաբաններ ընդգծում են, որ Հայաստանի իշխանությունները պետք է առավել հստակ և միանշանակ հայտարարեն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ «Արևմտյան Ադրբեջան» գոյություն չունի, իսկ երկրի տարածքային և ժողովրդագրական անվտանգությունը չի կարող դառնալ բանակցությունների առարկա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ՝ այստեղ

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай