Նման վարժանքներ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ իրականացվում են, նպատակը նախապես մշակված գործողությունների պլանը հղկելն է
ОБЩЕСТВОՕպերատիվություն, արագություն, անվտանգության ապահովում. աշխատակիցների այս կարողություններն են ստուգվում ՆԳՆ ՓԾ հետ անցկացված ուսումնական վարժանքի ընթացքում:
Ըստ սցենարի, վթար է գրանցվել ԶՊՄԿ հիմնական պոչատարի վրա. րոպեներ անց ընկերության աշխատակիցներն ու փրկարարները պայմանական վթարի վայրում են:
Վթարի պարագայում առաջին գործողությունը պոչերի հոսքի ուղղորդումն է հիմնական խողովակաշարից վթարային երկու խողովակներ: Հաջորդ քայլը վթարված հատվածը արագ վերականգնելն է:
Նման վարժանքներ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ իրականացվում են, նպատակը նախապես մշակված գործողությունների պլանը հղկելն է:
Պայմանական վթարը բարեհաջող վերացված է, արդյուքները` գոհացնող:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



