Մնա՞լ, թե՞ հեռանալ. Մբապեն հստակեցրել է իր դիրքորոշումը «Ռեալի» հարցում
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն պատասխանել է «արքայական ակումբից» իր հնարավոր հեռանալու վերաբերյալ լրագրողների հարցին։
Աստղային ֆուտբոլիստը հստակ հասկացնել է տվել, որ չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը:
«Ես ինձ շատ լավ եմ զգում Մադրիդում։ Ինչո՞ւ պետք է հեռանամ»,- Մբապեի խոսքերն է մեջբերում իսպանական Marca պարբերականը։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողը «Ռեալ» է տեղափոխվել 2024 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով տպավորիչ արդյունք՝ 41 գոլ և 7 գոլային փոխանցում։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Финансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBan...
2
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



