Պուտինի այցը Չինաստան նախատեսվում է մայիսի 20-ին. ԶԼՄ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեկօրյա այցը Պեկին սպասվում է հաջորդ շաբաթվա վերջին՝ մայիսի 20-ին: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Պարբերականի աղբյուրների խոսքով՝ Պուտինի այցը Չինաստան Մոսկվայի և Պեկինի սովորական շփումների մի մասն է, ուստի ՌԴ նախագահի ժամանման պատվին շքերթ կամ հանդիսավոր ընդունելություն չի սպասվում։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախօրեին հայտնել էր, որ Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները որոշված են։
«Մոտ ժամանակներս մենք կհայտարարենք դրանք ժամկետները։ Այս այցը նախապատրաստվում է, կարելի է ասել, որ նախապատրաստությունն ավարտված է»,- ասել է նա։
Պուտինի նախորդ այցը Չինաստան տեղի էր ունեցել 2025 թվականի օգոստոսի վերջին։
Նշենք, որ մայիսի 13-ից 15-ը պաշտոնական այցով Չինաստանում է գտնվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հետևեք մեզ՝ այստեղ



