Հայկական հեռուստասերիալների սիրված դերասաններ, որոնք նկարահանվել են նաեւ տեսահոլովակներում
ФОТО
Տեսահոլովակի հաջողությունը կախված է ոչ միայն ճիշտ ընտրված եւ գեղեցիկ երգից, այլեւ մտածված ու հետաքրքիր սյուժեից ու այնտեղի հերոսներին մարմնավորող դերասանների համոզիչ խաղից: Իսկ երբ տվյալ դերասանները նաեւ հայտնի են ու սիրված, տվյալ տեսահոլովակը հայտնի դառնալու եւ սիրվելու ավելի մեծ շանսեր է ունենում:
Երեւի հենց այդ սկզբունքով առաջնորդվելով էլ ռեժիսորներից շատերը տեսահոլովակներում նկարահանում են եթերային այնպիսի դեմքերի, որոնք արդեն ճանաչված են եւ սիրված:
Ներկայացնում ենք սերիալային մի քանի դերասանների, որոնք նաեւ նկարահանվել են երաժշտական հոլովակներում:
Շուշաննա Թովմասյան
Անցած տարի Շուշաննան դարձավ Մարտ Բաբայանի «Ты Любовь Моя» տեսահոլովակի հերոսուհին:
Մարինկա Խաչատրյան եւ Կարեն Ասլանյան
Սիրված դերասաններն իրենց խաղով էլ ավելի պայծառ դարձրեցին Գեւորգ Մարտիրոսյանի «Հարսանիքի օրը» տեսահոլովակը:
Բեն Ավետիսյան
Բենը նկարահանվել է X Factor-ի մասնակից Արծրուն Խանգելդյանի «Մաշված Սրբապատկեր» տեսահոլովակում:
Աշոտ Տեր-Մաթեւոսյան եւ Մարջան Ավետիսյան
Սերիալային հայտնի սրտակերն ու «Ֆուլ Հաուս»-ի ամենադրական կերպարներից մեկը նկարահանվել են Միհրան Ծառուկյանի «Մայրիկ» տեսահոլովակում:
Արփի Գաբրիելյան
Տարիներ առաջ գեղեցկուհի Արփին նկարահանվեց Վահրամ Պետրոսյանի «Արժանի չեմ» տեսահոլովակում եւ իր արժանի տեղը զբաղեցրեց սիրված դերասանուհիների շարքում:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE




















































