7 ամիս է ամեն օր մտածում եմ Մերիի մասին, չեմ հաշտվում կորստի հետ. Շուշանիկ Բախշյան (տեսանյութ)
ВИДЕО1in.am-ը գրում է.
2015թ. հուլիսի 30-ին Էրեբունի բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Մերի Մարգարյանի և նրա փոքրիկի մահվան համար մեղադրյալի կարգավիճակում հայտնված Շուշանիկ Բախշյանը 7 ամսվա լռությունից հետո առաջին անգամ համաձայնեց խոսել:
Նախաքննական գաղտնիքի ու իր հուզական վիճակի պատճառով Շուշանիկ Բախշյանը մի շարք հարցերի հրաժարվեց պատասխանել, բայց ասաց, որ ծննդկանի մահն իրեն հանգիստ չի տալիս:
Գործի վերաբերյալ փորձագետի եզրակացությունը վաղուց պատրաստ է, բայց բժշկուհու պաշտպանը՝ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, վստահեցնում է, որ փորձաքննության մեջ բացեր կան, որոնք լրացուցիչ փորձաքննության դեպքում միայն կպարզվեն:
Լրացուցիչ փորջաքննության պահանջը մերժված է, պաշտպանվող կողմը դիմել է դատախազին և պատասխանի է սպասում:
Շուշանիկ Բախշյանի հետ հացազրույցը ներկայացնում ենք առանց խմբագրական միջամտության։



