Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ԵՄ-ն Երևանին ոչ մի այլընտրանք չի առաջարկում Մոսկվայի հետ շահավետ կապերին և ցանկանում է ՀՀ-ին կտրել ՌԴ-ից. ՌԴ ԱԳՆ

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանին և Հայաստանին կապում են պարտավորություններ անվտանգության ոլորտում, Եվրոմիությունը Երևանին այս ոլորտում ոչ մի շոշափելի այլընտրանք չի առաջարկում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

Նա ընդգծել է, որ ՌԴ-ին և Հայաստանին կապում են մի շարք պայմանագրեր, որոնք կանգնած են հանրապետության անվտանգության պահպանության դիրքերում։

«Այդ ճարտարապետության կարևոր տարր է մնում ՀԱՊԿ-ը։ Մեզ համար Երևանի կողմից կազմակերպությանն իր անդամակցության «սառեցումը» պարտավորությունների էությունը չի փոխում։ Դժվար է պատկերացնել, թե ինչով կարելի է փոխարինել նման երաշխիքները։ Ինչպես համոզվեցքինք Երևանում ԵՄ հովանու ներքո անցկացված գագաթնաժողովների ընթացքում՝ շոշափելի այլընտրանք ոչ ոք չի առաջարկում», - նշել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը, իր հերթին, ոչ թե կարող է առաջարկել, այլ երկար տարիների ընթացքում իրապես և արդյունավետորեն ապահովում է Հայաստանի կայունությունն ու անվտանգությունը։

Անվտանգության վերաբերյալ ռուս-հայկական համաձայնագրերի թվում Կալուգինը նշել է նաև 1992 թվականի պայմանագրերը՝ ռուս սահմանապահների ուժերով Թուրքիայի և Իրանի հետ սահմանի պահպանության մասին, 1995 թվականինը՝ ռազմաբազայի տեղակայման մասին և 1997 թվականինը՝ բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին։

«Մենք հանրապետության գլխավոր առևտրատնտեսական գործընկերն ենք։ 2025 թվականի արդյունքներով նրա արտաքին առևտրաշրջանառության 36%-ը բաժին է ընկել մեր երկրին (այն դեպքում, երբ ԵՄ-ին՝ շուրջ 10%-ը)։ Ռուսական շուկա է մտնում գյուղմթերքի 98%-ը և թունդ ալկոհոլային խմիչքների արտահանման 78%-ը։ Արտաքին առևտրային հաշվարկների 98%-ն անցնում է ազգային արժույթներով։ Հայաստանում մեկնարկել են հայրենական բիզնեսի տասնյակ նախագծեր՝ 4,2 միլիարդ դոլարի կուտակված ներդրումներով։ Ռուսաստանը էներգետիկ և պարենային անվտանգության երաշխավորն է։ Ընդ որում, Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ապրանքները և էներգակիրները մատակարարվում են շուկայականից զգալիորեն ցածր գներով», - եզրափակել է ՌԴ ԱԳՆ դեպարտամենտի ղեկավարը։

Դիվանագետի խոսքով՝ Հայաստանը Եվրամիությանն անհրաժեշտ է սեփական աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար, որոնք այսօր ուղղված են Ռուսաստանի հետ դիմակայությանը։

«Տեսնում ենք, թե ինչպես են դրա համար եվրոպացիները փորձում օգտագործել Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունները։ Հանրապետությունում արդեն ծավալված են երկու առաքելություններ, որոնք նման են Մոլդովայում ընտրարշավների ժամանակ գործի դրվածներին», - նշել է նա։

«Հայտարարված նպատակները, իհարկե, կարող են վեհ հնչել, բայց գործնականում առաքելությունների նշանակությունն ակնհայտ է՝ ամրապնդել Եվրոմիության վերահսկողությունը հանրապետության հասարակական-քաղաքական կյանքի և տնտեսության նկատմամբ՝ դրանով իսկ նպաստելով Մոսկվայից կտրմանը», - հավելել է Կալուգինը։

Ինչպես մատնանշել է դեպարտամենտի ղեկավարը, եվրոպական «մասնագետները» ձգտում են բառացիորեն Ռուսաստանից թշնամի «կերտել», ստեղծում են կեղծ պատկերացում, թե իբր Մոսկվան «դեմ է անկախ Հայաստանի կայացմանը»։ Բացի այդ, շարունակել է Կալուգինը, եվրոպացիներն անհիմն կերպով մեղադրում են Ռուսաստանին «հիբրիդային հարձակումների» և հանրապետության ներքին գործերին միջամտելու մեջ, «թեև սեփական խորը ներգրավվածությունը դրանցում ինչ-որ պատճառով այդպիսին չեն համարում»։

«Այո, և ընդհանուր առմամբ, ԵՄ-ն բազմիցս բռնվել է այլ երկրներում ընտրական գործընթացները ղեկավարելու փորձերի մեջ։ Նկատում ենք, թե ինչպես են այս թեզերի տարածմանը միանում որոշ հայկական ԶԼՄ-ներ և պաշտոնյաներ»,- եզրափակել է դիվանագետը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай