ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի գտնվելու հիմնական պատճառներից մեկը Եվրոպայում տեղակայված nւժեր ունենալու հնարավորությունն է. Մարկո Ռուբիո
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի գտնվելու հիմնական պատճառներից մեկը Եվրոպայում տեղակայված ուժեր ունենալու հնարավորությունն է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի գտնվելու հիմնական պատճառներից մեկը Եվրոպայում տեղակայված ուժեր ունենալու հնարավորությունն է, որոնք մենք կարող ենք օգտագործել նաև այլ հնարավոր իրավիճակներում: Այժմ դա այլևս այդպես չէ, առնվազն ՆԱՏՕ-ի որոշ անդամների պարագայում։ Դա մի խնդիր է, որը պետք է քննության առնվի»,- ասել է Ռուբիոն:
Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրջորեն մտածում է ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին, այն բանից հետո, երբ դաշինքի որոշ երկրներ արգելեցին օգտագործել իրենց տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները Իրանին հարվածելու համար:
Հետևեք մեզ՝ այստեղ



