Կինը փողի համար ստիպել է որդուն քաղցկեղով հիվանդ ձևանալ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հարավային Ավստրալիայի դատարանը ազատազրկման է դատապարտել 45-ամյա մի կնոջ, որը տարիներ շարունակ խաբել է հարազատներին ու շրջապատին՝ ձևացնելով, թե իր վեցամյա որդին ծանր հիվանդ է։ Ինչպես հայտնում է Past.am-ը՝ հղում անելով BBC News-ին, կինը դրամահավաք էր կազմակերպել՝ ներկայացնելով, թե երեխան պայքարում է քաղցկեղի դեմ։
Քննության տվյալներով՝ մի քանի ամիսների ընթացքում նա սափրել է տղայի գլուխն ու հոնքերը, վիրակապել նրա մարմնի տարբեր հատվածներ և նույնիսկ դեղորայք տվել, որպեսզի երեխայի արտաքին տեսքը հիվանդ մարդու տպավորություն ստեղծի։ Բացի այդ, կինը ստիպել է որդուն օգտագործել անվասայլակ՝ շրջապատին համոզելու համար, թե նա ծանր վիճակում է։
Խաբեությունը բացահայտվել է այն բանից հետո, երբ դպրոցի բուժքույրը կասկածելի է համարել երեխայի «բուժման» որոշ դրվագներ։ Ավելի ուշ քննությամբ պարզվել է, որ կինը նվիրատվություններ է ստացել ինչպես հարազատներից, այնպես էլ դպրոցի համայնքից։
Տղան նախկինում ակնաբույժի էր դիմել դժբախտ պատահարից հետո, և հենց այդ այցելությունից հետո կինը, ըստ քննության, որոշել է կեղծել աչքի քաղցկեղի պատմությունը։
Դատարանում նա խոստովանել է մանկապղծության մեկ և խարդախության տասը դրվագ։ Մեղադրող կողմը հայտարարել է, որ կինը որդուն օգտագործել է որպես «կենդանի ռեկվիզիտ»՝ դրամահավաք իրականացնելու համար։
Պաշտպանական կողմը, իր հերթին, պնդել է, որ կինը խաղամոլության հետևանքով մեծ պարտքեր է կուտակել և այդ ճանապարհով փորձել է գումար հայթայթել։ Դատարանում ցուցմունք է տվել նաև նրա ամուսինը՝ նշելով, որ կինը «կործանել է իր կյանքը»։
Դատարանի որոշմամբ՝ կինը դատապարտվել է 4 տարի և 3 ամիս ազատազրկման՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հնարավորությամբ։ Հավաքված գումարի հստակ չափը պաշտոնապես չի հրապարակվել, սակայն այն գնահատվում է տասնյակ հազարավոր ավստրալական դոլարներ։
Հետևեք մեզ՝ այստեղ



