Կայացել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նիստը
ОБЩЕСТВОԵրևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կայացել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նիստը: ՀԱՕԿ լրատվության բաժնի տեղեկատվության համաձայն, նիստի սկզբում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ՀԱՕԿ-ի և իր անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Արմեն Շահազիզյանին: «Արմեն Շահազիզյանը ֆեդերացիայի ղեկն իր ձեռքը վերցրեց այն ժամանակ, երբ հայկական ծանրամարտը ինչ-որ տեղ անկում էր ապրում: Այն ընթացքում, ինչ ֆեդերացիան ղեկավարում էր Շահազիզյանը, հայկական ծանրամարտում դրական շարժ նկատվեց: Նա մեծ ֆինանսական ներդրումներ կատարեց` խթանելով հայկական ծանրամարտի զարգացմանը»,-սաել է Հ. Ռոստոմյանը:
ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ հիշեցրել է, որ կոմիտեն՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, որոշում է կայացրել ստանձնելու Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ծախսերը և զբաղվել բոլոր հարցերով:
Նիստի ընթացքում քննարկվել են ֆեդերացիայի հետագա անելիքները, առաջացած խնդիրները: Քննարկվել են Հայաստանում կանանց ծանրամարտի զարգացման հնարավոր ուղղությունները:
Հ. Ռոստոմյանը նաև փոխանցել է, որ կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը գոհ է ծանրամարտի Հայաստանի հավաքականների գլխավոր մարզիչներ Փաշիկ Ալավերդյանի և Արտաշես Ներսիսյանի կատարած աշխատանքներից: Փ. Ալավերդյանը շնորհակալություն է հայտնել ՀԱՕԿ նախագահին ծանրամարտի ֆեդերացիային աջակցելու համար
«Ամբողջ ֆեդերացիայի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀԱՕԿ նախահ Գագիկ Ծառուկյանին ֆեդերացիայի կողքին մնալու և աջակցելու համար: Մենք էլ մեր կողմից կանենք հնարավոր ամեն ինչ, վստահությունն արդարացնելու և ավելի բարձր արդյունքներ գրանցելու համար»,- ասաց Ալավերդյանը:



