Օմեգա-3 հավելումները՝ վտանգի տակ․ նոր հետազոտությունը կապում է դրանք հիշողության արագ վատացման հետ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող սննդային հավելումները կարող են կապված լինել տարեց մարդկանց մոտ հիշողության և մտածողության ավելի արագ վատացման հետ։ Այս եզրակացությանն են եկել գիտնականները, որոնց ուսումնասիրությունը հրապարակվել է The Journal of Prevention of Alzheimer’s Disease-ում։
Հետազոտության ընթացքում վերլուծվել են 819 մասնակցի տվյալներ, որոնցից 273-ը ընդունել են օմեգա-3 հավելումներ։ Հինգ տարվա ընթացքում գնահատվել են նրանց ճանաչողական ցուցանիշներն ու ուղեղի սկանավորման արդյունքները։ Պարզվել է, որ հավելումներ օգտագործող խմբում հիշողության և մտավոր կարողությունների անկումը մի շարք թեստերում տեղի է ունեցել ավելի արագ, քան վերահսկիչ խմբում։
Միևնույն ժամանակ, տարբերությունները չեն բացատրվել գենետիկ գործոններով, և մասնակիցների մոտ չեն արձանագրվել նեյրոդեգեներացիային բնորոշ դասական փոփոխություններ։ Փոխարենը գիտնականները հայտնաբերել են ուղեղում գլյուկոզայի նյութափոխանակության նվազում, ինչը կարող է վկայել նեյրոնների աշխատանքի թուլացման մասին։ Հեղինակները շեշտում են, որ սա դիտարկողական կապ է, սակայն արդյունքները կասկածի տակ են դնում օմեգա-3-ի անվերապահ օգտակարության մասին տարածված պատկերացումը։
Հետևեք մեզ՝ այստեղ



