«Կարծես ձեռք առնեին իմ հայերեն խոսքը, և գուսանների, աշուղների տարիների աշխատանքը»․ Խորեն Լևոնյանը՝ Հանրային հեռուստաընկերությունից հեռանալու մասին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ինձ առաջարկ եղավ, որ Նոր տարվա ֆիլմում ես կարդայի ձայն։ Տեքստը նայելուց հետո հասկացա, որ ինձ սազական չէ, կարծես ձեռք առնես այն ամենն ինչը 15 տարի ստեղծել ես՝ «Երգ երգոցը» նկատի ունեմ, և իմ պայմանագրի մեջ չկա կետ, որ ինչ-որ բան պետք է անեմ, ես ընդամենը ծառայություններ մատուցող եմ։
Ասացի, որ մի երկու բան խմբագրենք, որովհետև նկատեցի միտում՝ կարծես ձեռք առնեն իմ հայերեն խոսքը, և գուսանների, աշուղների տարիների աշխատանքը, որից հետո ես կկարդամ, ասացին՝ չէ, չի լինի։
Երբ նկարահանումներին մի երկու օր էր մնացել, զանգեցի պարզաբանելու՝ կա՞ նկարահանում, ասացին՝ չէ, ժողով է եղել, որտեղ քննարկել են ինձ հեռացնելու հարցը, ասել են՝ այս բանը չի արել մեզ համար»,-Tete a tete հաղորդման շրջանակներում ասել է դերասան Խորեն Լևոնյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



