«Մարդամեկը 2» սիթքոմն արդեն եթերում է․ պրեմիերան և հետաքրքիր դրվագները
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մարդամեկը 2» սիթքոմն արդեն Արմենիա TV-ի եթերում է։ Այն պատմում է մեծ հայկական ընտանիքի առօրյայի ու հարաբերությունների մասին: Ընտանիք, որտեղ կողք կողքի ապրում են ծնողները, որդիները, հարսներն ու քույրը։ Հումորը ծագում է այն ամենօրյա իրավիճակներից, որոնք շատերին ծանոթ են՝ սկեսուր-հարս հարաբերություններ, ընտանեկան փոքր կոնֆլիկտներ և, սեր, որ միավորում է ընտանիքի բոլոր անդամներին։
Սցենարի հեղինակը Հայկ Ալեքյանն է։ Դերասանական կազմում եմ Լևոն Հարությունյանը, Իրինա Դանիելյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Արման Խաչատրյանը, Մոսո Կարապետյանը և այլք:
Կինոպարկում կայացել է «Մարդամեկը» սիթքոմի երկրորդ եթերաշրջանի առաջին երկու սերիաների նախադիտումը՝ գլխավոր հերոսների մասնակցությամբ։ Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերան և առանձնացրել հետաքրքիր դրվագները։

«Էմոցիոնալ անչափ հաճելի է ամբողջ պրոցեսը: Հաճույք ենք ստանում թե սցենարից, թե նկարահանումների ընթացքից: Արձագանքներն այնքան դրական են, մարդիկ հավանել են ոչ միայն Հայաստանում, այլ նաև` ԱՄՆ-ում»,-մեզ հետ զրույցում նշեց Իրինա Դանիելյանը:

«2-րդ եթերաշրջանի մեխը պետք է լինի անսպասելիությունը: Այս սիթքոմի հետաքրքրությունն ինձ համար այն է, որ այստեղ բոլորս բնական ենք: Ես այնպիսին եմ, ինչպես տանը` իրական: Գրեթե չենք խաղում ու նույնիսկ մեր երկխոսություններն են իրական»,-պատմեց Արփի Գաբրիելյանը:

«Շատ պատասխանատու էր ու փորձել ենք անել մաքսիմալ լավ, որակով: Եթեր հեռարձակվելուց հետո պարզ դարձավ, որ շատ է սիրվել սիթքոմը: Շնորհակալ ենք նրանց, ովքեր մեզ վստահել են, որովհետև այստեղ միայն դերասաններ չէինք, այլև պրոդյուսեր»,- նշեց Միհրան Ծառուկյանը:

«Սկզբից մինչև վերջ սիթքոմը տարբերվում է: Մեզ համար այնքանով է հետաքրքիր, որ կենցաղն ավելի ընդգծված ներկայացնում ենք հեռուստադիտողին»,-հավելեց Արման Խաչատրյանը:












Հետևեք մեզ՝ այստեղ



