2016 թվականի հունվարը ռեկորդային տաքություն Է արձանագրել վերջին 135 տարվա ընթացքում
ОБЩЕСТВОԱնցած ամիսը նոր կլիմայական ռեկորդ Է գրանցել՝ դառնալով ամենատաք հունվարը վերջին 135 տարվա ընթացքում, երբ ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի միջին հաշվով 1,13 աստիճանով բարձր Է եղել միջին վիճակագրական մեծություններից: Այդ մասին, հայտնել են Climate Central նախագծի կլիմայագետները:
Անցյալ տարին, ըստ ամենատարբեր գնահատումների՝ Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունից, NASA-ից մինչեւ Ռոսգիդրոմետ, ամենատաքն Է ճանաչվել դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում:
Նոր 2016 թվականը, ինչպես գրում են Climate Central նախագծի կլիմայագետները, շարունակել Է այդ թրենդը. անցած ամիսն ամենատաք հունվարն Է դարձել օդերեւութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում՝ ռեկորդ սահմանելով ջերմաստիճանի հսկայական պաշարով: Այդ «ձեռքբերման» շնորհիվ մոլորակի վրա ջերմաստիճանն արդեն չորրորդ ամիսն Է՝ կայունորեն նորմայից բարձր Է մեկ աստիճանով:
Տաքացումը, ինչպես ցույց են տալիս NASA-ի քարտեզները, վերաբերել Է մոլորակի փաստորեն բոլոր տարածաշրջաններին, հատկապես իրեն դրսեւորելով Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրասիայի արկտիկական եւ անդրբեւեռային մարզերում, որտեղ ջերմաստիճանները սովորականից բարձր են եղել Ցելսիուսի 4-12 աստիճանով, ինչպես նաեւ Միջին Ասիայում, որտեղ նույն պատկերն Է դիտվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



