Զելենսկին Երևանում հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Չեխիայի վարչապետների հետ
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում հայտնել է Երևանում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ հանդիպումների մասին։
«Մենք Ուկրաինայում գնահատում ենք Մեծ Բրիտանիայի բոլոր քայլերը՝ ուղղված մեր ժողովրդի աջակցությանը և ագրեսորի թուլացմանը, մասնավորապես՝ ռուսական ստվերային նավատորմի դեմ պայքարում։ Այս հարցն այսօր քննարկել ենք Քիրի հետ։ Զգալի ուշադրություն ենք դարձրել Ուկրաինայի պաշտպանական աջակցությանը, այդ թվում՝ PURL ծրագրին կատարվող ներդրումներին։
Ուկրաինան պատրաստ է բանակցությունների հաջորդ փուլին եռակողմ ձևաչափով։ Արդար և արժանապատիվ խաղաղության հասնելուն ուղղված բանակցային գործընթացը նույնպես քննարկման թեմաներից էր։ Մենք գնահատում ենք Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ ճնշումը շարունակելու հարցում. դա իսկապես կարևոր է։
Առանձին քննարկել ենք ուկրաինական էներգետիկ հատվածի աջակցությունը։ Ես տեղեկացրել եմ ռազմաճակատում իրավիճակի և Ուկրաինայի նկատմամբ ռուսական հարվածների մասին։ Կարևոր է, որ Եվրոպան համակարգի ջանքերը և մշակի միասնական հակաօդային պաշտպանության համակարգ՝ Ռուսաստանից բխող սպառնալիքներից պաշտպանվելու համար», - Սթարմերի հետ հանդիպման մասին պատմել է Զելենսկին։
Խոսելով Բաբիշի հետ զրույցի մասին՝ Ուկրաինայի նախագահը պատմել է երկկողմ հարաբերությունների մանրամասն քննարկման մասին։
«Մանրամասն քննարկել ենք մեր հարաբերությունների երկկողմ ուղղությունները. մենք համագործակցության ընդլայնման հնարավորություններ ունենք։ Առանձին խոսել ենք եվրոպական ուղղության և Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության ճանապարհի հետագա քայլերի մասին։
Շնորհակալություն եմ հայտնում ամբողջ չեխ ժողովրդին Ուկրաինային ցուցաբերվող շատ նշանակալի և ջերմ աջակցության համար. մենք իսկապես դա գնահատում ենք», - նշել է Զելենսկին։
Հետևեք մեզ՝ այստեղ



