ԱՄՆ-ն կենտրոնական տեղ է զբաղեցնում ՆԱՏՕ-ում. Մերց
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հանրային ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կենտրոնական տեղ են զբաղեցնում ՆԱՏՕ դաշինքում՝ չնայած տեսակետների տարբերություններին։
Նա նաև նվազեցրել է լարվածության նշանակությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններում այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց Գերմանիայից զորքերի դուրսբերման մասին։
«Ես շարունակում եմ համոզված մնալ, որ ամերիկացիները մեզ համար Հյուսիսատլանտյան դաշինքում ամենակարևոր գործընկերն են»,- ասել է Մերցը։
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի՝ Գերմանիայում իր զորքերի ներկայությունը կրճատելու ծրագրերը կապված են Իրանի հարցում Թրամփի ռազմավարության շուրջ առկա տարաձայնությունների հետ, Մերցը պատասխանել է. «Որևէ կապ չկա»։
Հետևեք մեզ՝ այստեղ



