Տիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց Սլովանին
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սլովակիայի առաջնության հերթական տուրում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական հարկի տակ՝ 11,210 հանդիսականի ներկայությամբ, ընդունեց Դանայսկա Ստրեդայի ԴԱԿ 1904-ին և կարևորագույն հաղթանակ տարավ:
Հանդիպման միակ և հաղթական գոլը հեղինակեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Բարսեղյանը՝ այս հաղթանակով իր թիմին ժամանակից շուտ ապահովելով երկրի 8-րդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսը:
Հանդիպումն անցավ բարձր տեմպով և հիանալի մթնոլորտում։ Բարսեղյանն ակտիվ էր հենց մեկնարկային րոպեներից։ Արդեն 17-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը խորքից կատարած հիանալի երկար փոխանցումով ձախ եզրում գտավ Կրուզին, ով շրջանցեց դարպասապահին և փոխանցեց տուգանային հրապարակի կենտրոն, սակայն թիմակիցը չկարողացավ դիպուկ եզրափակել գրոհը:
Երկրորդ խաղակեսում դաշտի տերերն ավելի նախաձեռնող էին։ 62-րդ րոպեին հյուրերը մնացին տասը հոգով. կոպիտ խաղի համար VAR-ի միջամտությունից հետո դաշտից հեռացվեց Օուրոն:
«Սլովանն» անմիջապես փորձեց իրացնել քանակական առավելությունը։ Դրվագներից մեկում Բարսեղյանը շատ մոտ էր աչքի ընկնելուն, սակայն նրա հարվածից հետո ԴԱԿ-ի դարպասապահ Պոպովիչը փրկեց իր թիմին:
Այնուամենայնիվ, հայ հարձակվողը հասավ իր նպատակին խաղավերջում։ 80-րդ րոպեին Տիգրանը աջ եզրից գնդակով տեղաշարժվեց դեպի կենտրոն և հուժկու, շեշտակի հարվածով անխոցելի մնաց դարպասի ձախ անկյունը՝ բացելով հաշիվն ու ճանապարհ հարթելով դեպի «Սլովանի» չեմպիոնական տոնակատարություններ:
Հետևեք մեզ՝ այստեղ



