Սամվել Կարապետյանի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու է 6 ամսվա ընթացքում. Նարեկ Կարապետյան
АНАЛИТИКАՍամվել Կարապետյանի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու է 6 ամսվա ընթացքում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Կա փուլային գաղափար. առաջին 5 տարում կստեղծվեն 300 հազար աշխատատեղեր, աղքատությունը շեշտակի կնվազի, ծայրահեղ աղքատությունը կվերանա», - նշեց Կարապետյանը։
Նա ասաց, որ «Տաշիր» ընկերությունների խումբը վերջին 5 տարում Հայաստանում ամենաշատ աշխատատեղեր ստեղծած գործատուն է։
«Կոնկրետ թվով այս պահին չեմ ուզենա ասել, բայց մենք ժամանակ առ ժամանակ ներկայացնում ենք թվաքանակն ու վճարված հարկերը։ Փաշինյանն ասում է, որ ինքը ստեղծել է 280 հազար աշխատատեղ, դրանից հետո ասում է, որ անհնար է 300 հազար աշխատատեղ ստեղծել, նրա խոսքերն իրար հակասում են», - հավելեց Կարապետյանը։
1
Почему Пашинян так спешит? «Паст»
2
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



