Վերջին մեկ օրվա ընթացքում Իսրայել է ներկրվել 6500 տոննա ռազմական տեխնիկա. ՑԱԽԱԼ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի պաշտպանության նախարարությունը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում երկիր է ներկրվել 6500 տոննա ռազմական տեխնիկա, ներառյալ ավիացիոն և ցամաքային զինամթերք։
Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ սպառազինությունը տեղափոխվել է երկու նավով և մի քանի բեռնատար ինքնաթիռներով, որից հետո այն բաշխվել է երկրի ամբողջ տարածքում տեղակայված ռազմական բազաներին։
Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ այդ մատակարարումները ջանքերի մի մասն են՝ ուղղված Իսրայելի զինված ուժերին «բոլոր անհրաժեշտ միջոցներով» ապահովելուն, որպեսզի «...ցանկացած պահի և ցանկացած վայրում, որտեղ դա կպահանջվի, վերադառնանք մեր թշնամիների դեմ լիարժեք ուժով գործողություններին»։
Հետևեք մեզ՝ այստեղ



