Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիրիացի եղբայրներ՝ 23-ամյա Մոհամեդը և 25-ամյա Մուհանադ Ալ Նաջարը, կանգնել են դատարանի առաջ՝ իրենց 18-ամյա քրոջ՝ Ռայանի սպանության գործով։ Աղջկա մարմինը հայտնաբերվել էր ճահճուտում՝ կապված ձեռքերով և ոտքերով, իսկ բերանը՝ փակված։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Նիդեռլանդների դատախազությունը միջադեպը պաշտոնապես որակել է որպես «պատվի համար սպանություն»։
Քննությամբ պարզվել է, որ Ռայանը անհետ կորել է 2025 թվականի մայիսի 22-ին։ Նրա մարմինը հայտնաբերվել է վեց օր անց՝ Լելիստադ քաղաքի մոտ գտնվող ճահճուտում։ Փորձաքննության տվյալներով՝ աղջիկը մահից առաջ դիմադրություն է ցուցաբերել, իսկ նրա եղունգների տակ հայտնաբերվել է եղբայրների և հոր ԴՆԹ-ն։
Դատախազության վարկածով՝ Ռայանը սպանվել է այն պատճառով, որ ունեցել է ընկեր և վարել է այնպիսի կենսակերպ, որը ընտանիքը համարել է չափազանց «արևմտյան»՝ դա գնահատելով որպես «անարգանք»։
Իրավապահների տվյալներով՝ աղջկա հայրը փախել է Սիրիա, սակայն նախատեսվում է նրան դատել հեռակա կարգով։ Եղբայրները, իրենց հերթին, հերքում են մեղադրանքները՝ պնդելով, որ սպանությունը կատարել է հենց իրենց հայրը։
Հետևեք մեզ՝ այստեղ



