Ամենաառեղծվածային երեւույթներից մեկը․ քնի կաթված
ЛАЙФՔնի կաթվածը մի վիճակ է, երբ քնելիս կամ արթնանալիս մարդ ընդհանրապես չի կարողանում շարժվել: Այս վիճակը հաճախ ուղեկցվում է հալուցինացիաներով, ինչպես նաեւ զգացողությամբ, թե վերեւից ինչ-որ բան է ճնշում: Գիտնականները որոշել են պարզել, թե այս առեղծվածային խանգարման պատճառն իրականում որն է: Գիտնականներն ուսումնասիրել են 800 երկվորյակների, ինչպես նաեւ պարզապես քույր եւ եղբայրների:
Պարզվել է, այս հիվանդության պատճառը մասամբ գենետիկան է: Բացի այդ, մարդիկ, ովքեր տառապում են անհանգստությունից, վատ են քնում, սթրեսի մեջ են, ավելի հաճախ են բախվում քնի կաթված երեւույթին:
Մասնագետները գտնում են, որ քնի կաթվածի հիմնական պատճառներից մեկն էլ քնի խախտումն է: Այս խանգարումը, գիտնականների պնդմամբ, նկատվում է մարդկանց 60 տոկոսի մոտ: Այսպիսով, խանգարման պատճառի 50 տոկոսը համապատասխան գենն է, մնացածը` վերոնշյալ երեւույթները` սթրեսը, քնի խանգարումը եւ այլն:
Պատրաստեց Past.am-ը:



