Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը՝ կրթության և մշակույթի կողքին
ОБЩЕСТВОԿրթությունը Ամիօ բանկի սոցիալական քաղաքականության առանցքային ուղղություններից է։ Այս մոտեցման շրջանակում բանկը հովանավորել է բազմաթիվ երիտասարդական և կրթական նախագծեր ու միջոցառումներ, ինչպես նաև նախաձեռնել է ուսանողների կրթության ֆինանսավորման սեփական կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ծրագիրը՝ Amio Era-ն։
Amio Era ծրագրի շրջանակում, մրցութային կարգով, ֆինանսական խոցելի խմբերից ընտրվում են բարձր և միջին առաջադիմությամբ ուսանողներ։ Ընտրված ուսանողները Ամիօ բանկի կողմից ստանում են մեկ տարվա կրթավճարի ամբողջական ֆինանսավորում։
Երկու տարվա ընթացքում ծրագրի շրջանակում ֆինանսավորում ստացել են արդեն 75 ուսանողներ։ Ծրագիրը ներառում է 12 համալսարան, այդ թվում՝ 4 մարզային բուհ՝ ապահովելով հավասար հնարավորություններ տարբեր համայնքների ուսանողների համար։
Նախագիծը հասցրել է արժանանալ թե´ տեղական, թե´ միջազգային մրցանակների։ Երկու տարի անընդմեջ Amio Era-ն ճանաչվել է տարվա լավագույն կրթական ԿՍՊ ծրագիր՝ Armenian Digital Awards մրցանակաբաշխությունում։ Նախաձեռնությունը բարձր գնահատականի է արժանացել նաև Հայաստանի սահմաններից դուրս․ International Finance Awards 2025 մրցանակաբաշխության Banking Awards կատեգորիայում այն արժանացել է «Լավագույն կրթական ԿՍՊ նախաձեռնություն» մրցանակին։
Վերջին երկու տարիների ընթացքում Amio Era-ն ձևավորվել է որպես ինքնուրույն բրենդ՝ խորհրդանշելով երիտասարդությունը և կրթության ներուժը։
Ամիօ բանկը շարունակում է ներդրումներ կատարել այնպիսի նախաձեռնություններում, որոնք ստեղծում են երկարաժամկետ արժեք։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Էլ․ հասցե՝ [email protected]
Հեռ․՝ +374 10 59 20 20



