Թմբլիկ գեղեցկություն. Plus-size չափի ամենահայտնի մոդելները (լուսանկարներ)
ФОТО
Գիրուկ մոդելների թրենդը սկսում է լայն տարածում ստանալ, իսկ նորաձև պարբերականները ավելի շատ են սկսում նախընտրություն տալ ոչ թե չափազանց նիհար, այլ գիրուկ մոդելներին:
Ներկայացնենք ամենահայտնի Plus-size չափի մոդելներին:
Տարա Լինն, կանադացի դերասանուհի և մոդել: Հայտնի դարձավ 28 տարեկանում, երբ հայտնվեց Elle ամսագրի էջերին:
Ուիթնի Թոմփսոն, 28-ամյա ամերիկացի մոդել:
Միա Թայլեր, 38-ամյա մոդել, դերասանուհի ու փաստաբան, Սթիվ Թայլերի դուստրը:
Քրիստալ Ռենն, սկզբում 49 կգ էր կշռում 175 սմ հասակի դեպքում: Անորեքսիայից փրկվելուց հետո թողեց դիետաները, գիրացավ մինչև 80 կգ ու դարձավ հաջողակ plus-size մոդել:
Քենդիս Հաֆֆին, 27-ամյա ամերիկացի մոդել, որը կարիերան սկսել է հագուստի կատալոգներում լուսանկարվելով:
Քլոե Մարշալ, անգլիացի մոդել, որը 17 տարեկանում, 2008թ. դարձավ «Վիցե միսս Անգլիա», երբ կշռում էր 80 կգ 177 սմ հասակի պարագայում: Պլանավորում է դառնալ օպերային երգչուհի:
Լիզզի Միլլեր, ամերիկացի մոդել, որը մերկ լուսանկարվեց Glamour ամսագրի համար, երբ 180 սմ հասակի պարագայում կշռում էր ավելի քան 80 կգ:
Էշլի Գրեմ, plus-size չափի վառ մոդել, որը լուսանկարվում է տարբեր ամսագրերի համար:
Բարբարա Բրինկեր, ամերիկացի մոդել, որին մինչ օրս անվանում են աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը: Ճանաչված էր 1990-ականներին:
Քեյթ Դիլլոն, ամերիկացի մոդել, որը փառքի գագաթնակետին էր 1990-ականներին:
Մոդելային խիստ չափանիշների պատճառով նրա մոտ սկսվեց անորեքսիա, ինչից հետո որոշեց այլևս չծաղրել սեփական մարմինն ու դարձավ գիրուկ մոդել:
Պատրաստեց Past.am-ը:




















































