Դոնալդ Թրամփի դուստրը առաջին անգամ պոդիում է դուրս եկել
ФОТО22-ամյա Թիֆանի Թրամփը՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի դուստրը առաջին անգամ պոդիում է դուրս եկել՝ որպես մոդել, հայտնում է People-ը:
Հաղորդվում է, որ աղջկա դեբյուտը կայացել է Նյու Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակում: Թիֆանի Թրամփը New-York Fashion week-ում ցուցադրել է Just Drew նորաձև բրենդի արտադրանքը:

Քոլեջի երիտասարդ ուսանողուհին փորձում է ուժերը մոդելային բիզնեսում՝ հետևելով իր խորթ քրոջը՝ մոդել ու բիզնես լեդի Իվանկա Թրամփին:

Աղջկան այդ օրն աջակցելու էին եկել մայրը՝ Մառլա Մեյփլզյն ու NSYNC-ի նախկին մասնակից Լենս Բասսը:

Չնայած հայրը ներկա չի գտնվել դստեր բեմելին, Թիֆանին վստահեցնում է, որ հայրն ու մայրն իրեն աջակցում են այդ հարցում:
Պատրաստեց Past.am-ը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



