Մեսսին միակ ֆուտբոլիստն է, որից ես իսկապես վախեցել եմ․ Շչեսնի
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնայի» լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին հայտարարել է, որ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին իր կարիերայի ամենաբարդ և վտանգավոր մրցակիցն է եղել:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ լեհ դարպասապահն անկեղծացել է, որ արգենտինացին միակ խաղացողն է եղել, որն իր մոտ տագնապի զգացում է առաջացրել։
«Ամենաբարդ հարձակվողը, որի հետ ես երբևէ բախվել եմ, Լիոնել Մեսսին է։ Գուցե եղել են այլ հարձակվողներ, որոնք ինձ ավելի շատ գոլեր են խփել․ Մեսսին իմ դարպասը գրավել է ընդամենը երեք անգամ, բայց նա մնում է միակ խաղացողը, որից ես իրապես վախեցել եմ։ Նա մահացու վտանգավոր ֆուտբոլիստ է», — Շչեսնիի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ 36-ամյա Վոյցեխ Շչեսնին կատալոնական ակումբի գույները պաշտպանում է 2024 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում լեհ դարպասապահը բոլոր մրցաշարերում ընդհանուր առմամբ մասնակցել է տասը հանդիպման և բաց է թողել 17 գնդակ՝ առայժմ ոչ մի խաղում չկարողանալով սեփական դարպասն անառիկ պահել։
Հետևեք մեզ՝ այստեղ



