Օբաման հույս է հայտնել, որ Թրամփը չի դառնա ԱՄՆ-ի նոր նախագահ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կալիֆոռնիայում լրագրողներին հայտարարել Է, թե հույս ունի, որ միլիարդատեր Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի նոր նախագահ չի ընտրվի:
«Ես դեռ շարունակում եմ հավատալ, որ պարոն Թրամփը նախագահ չի դառնա: Ես դրա հույսն ունեմ, որովհետեւ հավատում եմ ամերիկացի ժողովրդին: Կարծում եմ՝ նա գիտակցում Է, որ նախագահ լինելը լուրջ աշխատանք Է»,- ասել Է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
Նախագահի աշխատանքը, նշել Է Օբաման, «ոչ թոք-շոու Է եւ ոչ Էլ ռեալիթի-շոու, դա ոչ գովազդ Է եւ ոչ Էլ շուկայավարություն, դա ծանր աշխատանք Է»:
Թրամփն առաջատարներից մեկն Է նոյեմբերին կայանալիք ընտրություններում Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու թեկնածուների թվում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



