Խանդի պատճառով սկեսուրը սպանել է հարսին․ մանրամասներ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեքսիկայում լայն արձագանք ստացած աղմկահարույց սպանության գործով իրավապահները հետախուզում են կնոջ, որը կասկածվում է իր հարսին՝ նախկին գեղեցկության թագուհուն սպանելու մեջ։
Խոսքը 27-ամյա Կարոլինա Ֆլորես Գոմես-ի մասին է, որը նախկինում կրել է «Miss Teen Universe Baja California 2017» տիտղոսը։ Նա սպանվել է ապրիլի 15-ին՝ Մեխիկո քաղաքի էլիտար թաղամասերից մեկում գտնվող իր բնակարանում։
Քննության տվյալներով՝ հիմնական կասկածյալը զոհի սկեսուրն է՝ Էրիկա Մարիա, որը դեպքից հետո փախուստի է դիմել և այժմ հետախուզման մեջ է։
Նախնական վարկածով՝ սպանության շարժառիթը եղել է խանդը։ Տեղեկությունների համաձայն՝ սկեսուրն ու հարսը երկար ժամանակ լարված հարաբերությունների մեջ էին, իսկ կոնֆլիկտը սրվել էր հատկապես երեխայի ծնունդից հետո։
Դեպքի հետ կապված հրապարակված տեսագրությունում, ըստ լրատվամիջոցների, լսվում են կրակոցներ, որից հետո զոհի ամուսինը՝ Ալեխանդրո Գոմես, հարցնում է մորը կատարվածի մասին, իսկ վերջինս պատասխանում է, թե «նա ինձ բարկացրեց»՝ ակնարկելով նաև, որ հարսը «խլել է» իր որդուն։
Հատկանշական է, որ սպանության մասին իրավապահներին հաղորդումը կատարվել է միայն հաջորդ օրը, ինչի պատճառով կասկածյալին հաջողվել է փախչել։
Դեպքը մեծ արձագանք է առաջացրել Մեքսիկայում․ հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիները պահանջում են արդար քննություն՝ այն դիտարկելով որպես կանանց նկատմամբ բռնության հերթական դրսևորում։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



