Վազելինի կիրառումը կենցաղում․ 10 անսպասելի միջոց
ЛАЙФ1. Կօգնի հեռացնել մոմի հետքերը մոմակալի վրայից։
Երեկոյան ընթրիքի ժամանակ երկար մոմերը անչափ գեղեցիկ էին, սակայն մոմակալները կեղտոտվում են։ Հաջորդ անգամ մոմակալի մեջ եւ վրա վազելին քսեք, նոր մոմ դրեք։
2. Ծամոնը հեռացնում է փայտյա մակերեսից։
Եթե ծամոն եք նկատել սեղանի տակ կամ աթոռին, մահճակալին կպած, մի տխրեք։ Մի քիչ վազելին քսեք ծամոնի վրա եւ տրորեք, մինչեւ ծամոնն ընկնի։
3. Հեշտ միացրեք փոշեկուլի գլխիկները։
Հաճախ փոշեկուլները շատ գլխիկներ ունեն, սակայն դրանք հանելը, հետո կրկին տեղադրելը մեծ ուժ է պահանջում։ Վազելին քսեք ծայրերին եւ դրանք հեշտ կմիանան ու կանջատվեն։
4. Լաքից կոշիկների համար։
Եթե լավ որակի լաքից կոշիկներ ունեք եւ պայուսակ, դրանց վրա վազելին քսեք, որպեսզի փայլը երկար պահպանվի։
5. Կաշվից բաճկոնների համար։
Ձեր կաշվից բաճկոնի վրա մի քիչ վազելին քսեք, ու այն հիանալի տեսք կստանա։
6. Շիշը բացելու համար։
Եթե սոսնձով շիշը կամ եղունգների ներկի տարրան դժվար եք բացում, կողքով մի փոքր վազելին քսեք։ Հաջորդ անգամ շիշը չի չորանա։
7. Պաշտպանեք դռան բռնակները ներկելիս։
Դուք վերանորոգում եք սկսել, եւ ներկում եք դռնե՞րը։ Որպեսզի բռնակները չկեղտոտվեն, դրանց վրա բազելին քսեք։ Վերանորոգումից հետո պարզապես մաքրեք վազելինն ու ներկի հետքերը հետը դուրս կգան։
8. Պահած իրեր։
Եթե պատրաստվում եք երեխայի հեծանիվը կամ սայլակը պահել որոշ ժամանակով, դրա խողովակային մասերին վազելին քսեք, որպեսզի չժանգոտվեն։
9. Դռների եւ պատուհանների փեղկեր։
Եթե դռներն ու պատուհանները բացելիս տհաճ ձայն են հանում, ճռնչում, վազելին քսեք ու հանգիստ, անձայն բացեք դրանք։
10. Ջրի հետքերը փայտի վրայից հանելու համար։
Եթե փայտյա կահույքի վրա ջրի հետքեր են մնացել, վազելին քսեք ու թողեք մի գիշեր։ Առավոտյան մաքրեք, ու հետքերը կանհետանան։
Պատրաստեց Past.am-ը:



