Կեմերովոյի մարզի Մեժդուրեչենսկ քաղաքում 2 տարեկան աղջիկ է ընկել բնակելի շենքի երկրորդ հարկի պատուհանից, հաղորդում է «Սիբդեպո»-ն ։
Աղջիկը, ենթադրաբար, բարձրացել է պատուհանի գոգին, կորցրել հավասարակշռությունը և ընկել։ Արդյունքում նա վնասվածքներ է ստացել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։
Մարզի քննչական կոմիտեի տվյալներով՝ մասնագետները հետաքննություն են սկսել։ Քննիչները ձեռնարկում են մի շարք միջոցառումներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար։
Թարգմանությունը՝ Past.am-ի