Ինչպես է հացավաճառ աղջիկը դարձել ֆոտոաստղ և պայմանագիր կնքել մոդելային գործակալության հետ (լուսանկարներ)
ФОТО
1in.am-ը գրում է.
Պատմությունը, որը տեղի է ունեցել Նիգերիայում, պատահում է միլիոնից մեկ անգամ, հայտնում է kulturologia.ru-ն:
Այս անհավանական պատմությունը տեղի է ունեցել Նիգերիայի գյուղերից մեկում: Անգլիացի երաժիշտ Tinie Tempah-ը և լուսանկարիչ Ty Bello-ն որոշել են ֆոտոսեսիա անցկացնել Ty Bello-ի հայրենիքում: Փողոցային նկարահանման ժամանակ դրվագի մեջ է ընկել մի սովորական հացավաճառ աղջիկ: Աղջիկը տեսախցիկի առջև այնքան հրապուրիչ է երևացել, որ անմիջապես ուշադրություն է գրավել: Ty Bello-ն նույնիսկ համաձայնվել է աղջկա համար ֆոտոսեսիա կատարել և ստեղծել նրա պորտֆոլյոն:
Ավելի ուշ նրանց հաջողվել է գտնել աղջկան: 27-ամյա Olajumoke Orisaguna-ն երկու երեխաների մայր է: Նա հաճույքով համաձայնվել է մասնակցել ֆոտոսեսիային: Նրա լուսանկարները հրապարակվել են հեղինակավոր պարբերականներից մեկի շապիկին, որից հետո Few Models Management մոդելային գործակալությունը նրան պայմանագիր է առաջարկել:




















































