Ցավոք այժմ ևս ունենք պառակտում, ունենք նույնիսկ անկախության հռչակագրի պատգամներից խուսափում, բայց ուժեղ ու համախմբված Հայաստանի հույսը վերականգնվում է. Արամ Վարդևանյան
Հայոց ցեղասպանության դեպքում շարունակում է խաթարված մնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվել է, բայց արդարությունը անմեղ զոհերի համար չի վերականգնվել։ Ցեղասպանությանը հաջորդած ժամանակահատվածում մեր ուժեղ ազգի վարքագիծը, միասնականությունը, վճռականությունը և ապագայի հույսը պետք է օրինակ ծառայի, որ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում չի կարելի կոտրվել և թույլ լինել: Ցավոք այժմ ևս ունենք պառակտում, ունենք նույնիսկ անկախության հռչակագրի պատգամներից խուսափում, բայց ուժեղ ու համախմբված Հայաստանի հույսը վերականգնվում :
Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը հարգելու, նոր ցեղասպանությունները կանխելու համար անհրաժեշտ է, որ իրական խաղաղության, դիվանագիտական հարաբերությունների պայմաններում այս հարցը երբեք չստորադասվի: Հայաստանի անկախության հռչակագիրը պատգամել է, որ Հայաստանը պետք է սատար է կանգնի հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին, իսկ պատգամները պարտադիր կատարման ենթակա են բոլորի համար:
1
Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»
2
Утверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосф...
3
Axios: Трамп дал Ирану несколько дней
4
Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»
5
Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»



