Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ադրբեջանը տարածաշրջանային քաոսն օգտագործում է ԼՂ–ում քրիստոնեական ժառանգության ոչնչացումն արագացնելու համար. Գևորգյան

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

«Մերձավոր Արևելքում նոր իրողությունը իրական ռիսկեր է ստեղծում ողջ կովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության և տնտեսական զարգացման համար: Ադրբեջանը տարածաշրջանային քաոսն օգտագործում է Լեռնային Ղարաբաղում հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումն արագացնելու համար. գործընթաց, որը պետք է մտահոգի մեզ բոլորիս, ովքեր հոգ են տանում խաղաղության, արդարության և ինքնության մասին», - այս մասին ասել է  ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի «Միջազգային իրավունքի հարգման, խաղաղության և կայունության անհրաժեշտությունը Մերձավոր Արևելքում» թեմայով քննարկմանժամանակ:

Ստորև ներկայացվում է Արմեն Գևորգյանի ելութն ամբողջությամբ:

«Հունվարին այս դահլիճում լսում էինք Իրանի դեմ խիստ միջոցներ ձեռնարկելու որոշ կոչեր: Այս տրամաբանությունը կիրառվեց մեր ընդհանուր քաղաքական կամքից անկախ: Հակամարտությունը չի ավարտվել, բայց մենք բոլորս արդեն գործ ունենք դրա հակասական արդյունքների հետ: Ուժի կիրառումը չի լուծել խնդիրը: Այն դարձել է ավելի լայն, ավելի խորը և ավելի վտանգավոր, և Իրանը վերածվել է «պողպատե ոզնու»՝ պետության, որը դիմակայության գինը դարձնում է անհավանական բարձր:

Մերձավոր Արևելքում անկայունությունն ավելի է ազդում Եվրոպայի վրա՝ ոչ միայն էներգետիկ առումով: Այն վերաձևավորում է առաջնահերթությունները, սահմանափակում է միաժամանակ բազմաթիվ ճգնաժամերին արձագանքելու կարողությունը և փորձության ենթարկում ժողովրդավարական արժեքներն ու միասնությունը: Իրանի դեմ ռազմական գործողությունը նպատակ ուներ վերացնել սպառնալիքը, բայց փոխարենը այն հանգեցրել է աշխարհում միջուկային զսպման նկատմամբ հետաքրքրության աճի: Ավելի շատ երկրներ են գալիս մի պարզ եզրակացության՝ ովքեր ունեն նման կարողություններ, շատ ավելի քիչ են թիրախավորվելու:

Նպատակը Իրանին մեկուսացնելն էր, բայց փոխարենը տեսնում ենք Իսրայելի շուրջ լարվածության աճ: Պատերազմը մարտահրավեր է դարձել ամբողջ տարածաշրջանի համար և ցույց տվել, թե իրականում որքան փխրուն են արաբական պետություններում անվտանգության և բարգավաճման առկա մոդելները:

Մերձավոր Արևելքում նոր իրողությունը իրական ռիսկեր է ստեղծում ողջ կովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության և տնտեսական զարգացման համար: Ադրբեջանը տարածաշրջանային քաոսն օգտագործում է Լեռնային Ղարաբաղում հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումն արագացնելու համար,գործընթաց, որը պետք է մտահոգի մեզ բոլորիս, ովքեր հոգ են տանում խաղաղության, արդարության և ինքնության մասին: Եվ վերջապես, չլուծված հակամարտությունը դեռևս հսկայական ներուժ ունի տարածաշրջանն ավելի մեծ մասշտաբով փլուզելու և համաշխարհային կայունությունը ոչնչացնելու համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Հատկապես Եվրոպայում, որը լուրջ անվտանգության մարտահրավերների է բախվում, պետք է պարզ լինի, որ ուժը կարող է փոխել իրականությունը: Սակայն միշտ չէ, որ այն  արդար կամ ընդունելի է դառնում բոլորի համար: Ահա թե ինչու մեր այսօրվա խնդիրը պարզապես խաղաղություն ցանկանալը չէ, այլ 21-րդ դարում պատերազմը որպես քաղաքականության սովորական գործիք դառնալու վտանգավոր միտումը կանխելը:

Արևմտյան աշխարհը չի կարող բոլոր ազգերին մոտենալ նույն ձևով կամ հույսը դնել երկխոսության մեկ մոդելի վրա։ Գոյություն ունեցող քաղաքակրթությունները տարբերակված մոտեցում և փոխըմբռնում են պահանջում ։

Այս իրականությունն անտեսելը մեզ տանում է առճակատման և ձախողված քաղաքականությունների։ Այն առաջ է քաշում հիմնարար մի հարց՝ արդյո՞ք ավելի շատ ռիսկեր ենք ստեղծում, քան լուծում: Որովհետև այսօր խոսքը միայն Իրանի մասին չէ: Խնդիրը վերաբերում է միջազգային անվտանգության համակարգին, որը մենք ձևավորում ենք: Ժամանակն է, որ իմաստությունն ու պատասխանատվությունը վերադառնան միջազգային հարաբերություններ»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай