Լարված իրավիճակ Վեդի համայնքում․ բնակիչները սպառնում են ճանապարհ փակել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վեդի խոշորացված համայնքի Լուսառատ, Փոքր Վեդի և հարակից բնակավայրերում բունտ է հասունացել։ Բնակիչներն այսօր՝ ապրիլի 21-ին, ցանկացել են որպես բողոքի նշան ճանապարհ փակել։
Բնակիչները NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենց համայքնում գործող 20 հակակարկտային կայանից 13-ն այլևս չի գործում, ինչը, հատկապես վերջին օրերին ինտենսիվ տեղումների, այդ թվում՝ կարկուտի պայմաններում լրջագույն խնդիր է։ Որպեսզի բնակիչները ճանապարհ չփակեն, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարի Սարգսյանն է հանդիպել նրանց հետ։
«Այսօր մոտ 100, եթե ոչ ավելի մարդ հավաքվել էին գյուղում և ուզում էին ճանապարհ փակել։ Մեզ ասացին, որ 20 հակակարկտային կայանից 13-ը Կառավարության ենթակայության տակ է, մյուս 7-ը՝ համայնքապետարանի։ Հիմա անհասկանալի պատճառով Կառավարության կողմից սպասարկվող կայանները չեն գործում, ասում են՝ չի լինելու։ Պետության կողմից սպասարկող կառույցը լուծարել են ու հիմա մեր համար լրջագույն խնդիր է առաջցել, ասացին՝ մարտի վերջին է գրությունը եկել, որ էլ չի գործելու։ Սա ուղղակի անհասկանալի ու անընդունելի քայլ է բնակիչների նկատմամբ։ Եթե կարկուտը բերքը տանի, Կառավարությունից և անձամբ Նիկոլ Փաշինյանից ենք փոխհատուցում պահանջելու։ Եթե այս հարցին արագ լուծում չտան, ուզում է՝ Գարիկ Սարգսյանը գա, ուզում է՝ մարզպետը կամ նախարարը գա, ճանապարհը փակելու ենք»,- ասացին բնակիչները։
NEWS.am-ը պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել ՏԿԵ և ՇՄ նախարարություններ, ինչպես նաև Վեդիի համայնքապետարան, սակայն, մեր զանգերն անպատասխան մնացին։
Հետևեք մեզ՝ այստեղ



