ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ապրիլի). «Սյունյաց ողջույններ», նոր ՋԷԿ-ի բացում, բացօթյա համերգ. «Փաստ»
ЛАЙФ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Բրազիլիա՝ Տիրադենտեսի օր, Իտալիա՝ Հռոմի հիմնադրման օր, Քենիա՝ Ծառատնկման օր, Ռուսաստան՝ Տեղական ինքնակառավարման աշխատողների օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1866 –ծնվել է մանկավարժ, թարգմանիչ, լրագրող Ջալալ Տեր-Գրիգորյանը։
1882 –վախճանվել է հայազգի ռումինացի փիլիսոփա, պետական, քաղաքական գործիչ, իրավագետ Վասիլե Կոնտան։
1894 –ծնվել է դերասան, ռեժիսոր Յուրի Յուրովսկին (Սարուխանով, Սարուխանյան)։
1941 –ծնվել է գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը։
1948 –ծնվել է գեղանկարիչ Վալմարը։
1965 –ծնվել է ազատամարտիկ, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, որը Արցախյան ազատամարտի ժամանակ եղել է Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը:
1969 –վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, լրագրող Ցական Շողենցը։
1994– վախճանվել է կինոռեժիսոր Էդմոնդ Քյոսայանը։
1998 –Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լաոսի հետ։
2005 –ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը միաձայն ընդունել է ցեղասպանություն ոճրագործության կանխարգելման և պատժման կոնվենցիային վերաբերող բանաձև, որը հեղինակվել և ներկայացվել է Հայաստանի կողմից:
2006 –Արգենտինայի խորհրդարանը բավարարվել է Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ, թեև շրջանառվել է Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունները դպրոցական ծրագրերում ներառելու վերաբերյալ օրինագիծ:
2008 –տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքի շնորհանդեսը
: 2010 –բացվել է Երևանի նոր ջերմաէլեկտրակայանը, որի շինարարությունը մեկնարկել էր 2008 թվականին։ Այն կառուցվել է Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի տրամադրած 284 միլիոն դոլարի վարկով:
2015 –Սերժ Թանկյանն ու Ջոն Դոլմայանը ժամանել են Հայաստան։ Այցի նպատակը եղել է Wake up the souls («Արթնացրեք հոգիները») խորագիրը կրող շրջագայության մաս կազմող բացօթյա համերգը Երևանի Հանրապետության հրապարակում՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
2016 –Երևանի Օղակաձև զբոսայգում բացվել է Շանգալում եզդիների ցեղասպանությանը նվիրված հուշակոթող։
2020 –Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է գումարել և Արցախի Հանրապետության նախագահ ընտրված հայտարարել Արայիկ Հարությունյանին:
2021 –Սյունիքի տարբեր համայնքների բնակիչներ մարզ այցելած Նիկոլ Փաշինյանին դիմավորել են «Սյունյաց ողջույններով»՝ հայհոյանքներով, սուլոցներով և իրենց բնակավայրեր, հատկապես գերեզմանատներ չմտնելու պահանջներով։
ԱՇԽԱՐՀ
մ. թ. ա. 753 – Ռոմուլոսը և Ռեմոսը հիմնադրել են Հռոմ քաղաքը։ Այդ օրը համարվում է Հռոմի հիմնադրման օրը։
1109 –վախճանվել է միջնադարյան կաթոլիկ աստվածաբան, փիլիսոփա, Քենթերբերիի արքեպիսկոպոս Անսելմ Քենթրբերցին:
1142 –վախճանվել է ֆրանսիացի փիլիսոփա, աստվածաբան և բանաստեղծ Պիեռ Աբելարը։
1519 –Մեքսիկայի մոտ ափ է իջել իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը։
1526– զորավար Բաբուրը, հաղթանակ տանելով Հնդկաստանում, հիմնադրել է Մեծ մողոլների կայսրությունը:
1699 –վախճանվել է ֆրանսիացի դրամատուրգ Ժան Բատիստ Ռասին։
1729 –ծնվել է Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը։
1782 –թագավոր Բուդդխա Յոդֆա Չուլակոլը հիմնադրել է Սիամի նոր մայրաքաղաքը, որը եվրոպացիներին հայտնի է դարձել Հոնկոնգ անունով։
1792 –Ռիո դե Ժանեյրոյում պորտուգալացիները քառատել են Բրազիլիայի անկախության համար պայքարող Տիրադենտեսին։
1816 –ծնվել է անգլիացի վիպասան, բանաստեղծուհի Շառլոթ Բրոնտեն։
1828 –ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, գրող, գեղագետ, գրաքննադատ, պատմաբան Հիպոլիտ Ադոլֆ Տենը։
1863 –Բահայի հավատի հիմնադիր Բահաուլլան Բաղդադի մոտակայքում գտնվող Ռիզվան այգում հռչակել է նոր համաշխարհային կրոնի ստեղծումը։
1898 –ԱՄՆ-ի բանակի կողմից Կուբայի շրջափակմամբ սկսվել է Իսպանա-ամերիկյան պատերազմը։
1910 –վախճանվել է ամերիկացի ճանաչված գրող Մարկ Տվենը:
1913 –ջուրն է իջեցվել «Աքվիտանիա» շոգենավը: Դա միակ շոգենավն է, որը մասնակցել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին:
1915 –ծնվել է մեքսիկական ծագումով ամերիկյան դերասան Էնթոնի Քուինը։
1926 –ծնվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը։
1944 –Ֆրանսիայում կանայք ստացել են ընտրական իրավունք;
1954 –ԽՍՀՄ-ն անդամակցել է ՅՈՒՆԵՍԿՕին:
1960 –Բրազիլիայի մայրաքաղաքը պաշտոնապես Ռիո դե Ժանեյրոյից տեղափոխվել է Բրազիլիա քաղաք:
2019 –Շրի Լանկայում տեղի է ունեցել ահաբեկչությունների շարք։
2019 –Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նախագահ է ընտրվել Վլադիմիր Զելինսկին։
2025 –վախճանվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



